2011-12-16 11:11 Ազգանուն Անուն: Khachatur Mikayelyan E-Mail: khcho94@gmail.com Ընդհանուր բնույթի հարց: Ցանկանում եմ դիմել դատարան աշխատավարձի և վերջնահաշվարկի գումարի բռնագանձման նպատակով: Ինչքան է կազում պետական տուրքը եթե պահանջվող գումարը կազմում է 1.000.000 ՀՀ դրամ:
Պատասխան: Վերոնշյալ հարցը դուրս է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավասության ոլորտից: Այն կարգավորվում է "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքով:

2011-12-14 14:10 Ազգանուն Անուն: Հովհաննես Վարդանյան E-Mail: hovhannes-var@yandex.ru Ընդհանուր բնույթի հարց: Ինչ ձևով է վերացվում հայցի ապահովման միջոցը /օրինակ գումարի բռնագանձման դեպքում պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը/, որքան հարկադիր կատարման ծախս է գանձվում այդ գործողության համար և որ կատարողական վարույթի, որ մասնակցից:
Պատասխան: ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն.
"1. Գործը քննող դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է վերացնել հայցի ապահովումը:
2. Հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հայցի ապահովման վերացման հարցի քննարկման համար:
3. Հայցի ապահովման վերացման հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:
4. Հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը":
Իսկ ինչ վերաբերվում է Կատարողական գործողությունների կատարման ծախuերի ն, ապա այն կարգավորվում է "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով: Մասնավորապես.
"1. Կատարողական գործողությունները կատարվում են պետական բյուջեի և հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուuման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
2. Կատարողական գործողությունների կատարման ծախuերը բռնագանձվում են պարտապանից`
ա) գույքային բնույթի կատարողական վարույթներով` 100.000 դրամ և ավելի չափով պահանջի բավարարմանն ուղղված գումարի, իսկ գույք հանձնելու դեպքում` այդ գույքի արժեքի 5 տոկոսի չափով.
բ) մինչև 100.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով:
Ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով կատարման ծախսեր չեն գանձվում:
3. Կատարողական գործողությունների կատարման ծախuերի բռնագանձումը կատարվում է հարկադիր կատարողի որոշմամբ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի":

2011-12-14 14:08 Ազգանուն Անուն: Smbat Abovian E-Mail: Smbat_ASA@mail.am Հեռախոս: 010-541275 Ընդհանուր բնույթի հարց: Ինչպես է կարելի Ձեր կայքում գտնել /փնտրել/ ԴԱՀԿԾ-ը տրված կատարողական թերթիկի և դրա հիման վարույթի վերաբերյալ գործը,կատարման առումով կա արդյոք հնարավորություն տեսնել կատարվող կամ կատարված հարկադիր վարույթների ընթացքը,ում է հանձնարարվել, մակագրվել,ով է Հարկադիր Կատարողը,կայացված նորմատիվ ակտը/որոշումը տեքստով/, DATALEX-ի նման որոնման կայք ունեք?Կանխավ շնորհակալ եմ
Պատասխան: Ներկայումս ԴԱՀԿ ծառայությունում չկա նման էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտար հետևել կատարողական վարույթի ընթացքին: Սակայն հարկադիր կատարողը պարբերաբար կայացվող որոշումների մասին տեղյակ է պահում վարույթի կողմերին: Բացի դրանից, վերջիններս, "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, կարող են ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անել դրանցից, ստանալ պատճեններ:

2011-12-14 14:06 Ազգանուն Անուն: gabrielyan gabriel E-Mail: gmail.ru Հեռախոս: 026522140 Հարց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին.: Հարգելի պարոն Պողոսյան.
արդյոք հարկադիր էլեկտրոնային աճուրդով նվազել է կոռուպցիոն ռիսկը
Պատասխան: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում հարկադիր էլեկտրոնային աճուրդով պարտապանի գույքի իրացման կարգն օրենսդրական համապատասխան փոփոխությունների հիման վրա գործում է 2006թ. հոկտեմբերի 1-ից:
Օրենքով սահմանված կարգով վարույթի կողմերին ներկայացվող` արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումն իր մեջ պարունակում է նշում աճուրդի անցկացման ինտերնետային կայքի մասին, ինչպես նաև ծանոթություն` երկրորդ և յուրաքանչյուր հետագա աճուրդի դեպքում լոտի գնի փոփոխման` օրենքով սահմանված կարգի վերաբերյալ:
Աճուրդի մասնակիցները հնարավորություն ունեն ԱրՔա համակարգի միջոցով, բացառելով հարկադիր կատարողի հետ որևէ շփումը, ինքնուրույն գրանցվել և մասնակցել աճուրդին:
Բացի այդ, եթե նախկինում գործող հարկադիր աճուրդի ընթացքը, որպես կանոն, տևում էր մի քանի րոպե, ապա հարկադիր էլեկտրոնային աճուրդի դեպքում լոտի սակարկությունների տևողությունը կազմում է 10 օր և ավարտվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:
Այսպիսով, "Առցանց աճուրդ" համակարգը, որով կատարվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդը, իր մեջ պարունակում է մեխանիզմներ, որոնք ապահովում են գործընթացի առավելագույն թափանցիկությունը և դրանով իսկ` յուրաքանչյուրի կողմից դրա ընթացքը վերահսկելու հնարավորությունը, ինչն անխուսափելիորեն նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը:

2011-12-14 14:06 Ազգանուն Անուն: Անահիտ Մկրտումյան E-Mail: rafaello@ya.ru Հեռախոս: 094 600 947 Հարց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին.: Բարեև Ձեզ: Ես` Անահիտ Եվրասիայի Մկրտումյանս, ծնված 15.08.1960թ. Լոռու մարզի Կուրթան գյուղում, դիմել եմ ք.Վանաձորի ռեեստրի գրասենյակ (загс) ծննդյան վկայականս վերականգնելու նպատակով: Ես այն կորցրել եմ տարիներ առաջ: Ք.Վանաձորի գրասենյակը հարցում է կատարել ք.Ստեփանավանի "загс" (որտեղից ստացել եմ իմ ծննդյան վկայականը) և ստացել է բացասական պատասխան, իբր ք.Ստեփանավանում այդպիսի ծնունդ չի եղել: Ես խնդրում և ակնկալում եմ Ձեր միջամտությունը ճշտում մտցնելու այս հարցին: իմ տվյալները. Մկրտումյան Անահիտ Եվրասիայի, ծնված 15.08.1960թ. Լոռու մարզ, գյուղ Կուրթան:
Անհամբեր սպասում եմ Ձեր պատասխանին:
Նախապես շնորհակալություն:
Պատասխան: ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավասության մեջ չեն մտնում ծննդյան գրանցման հետ կապված հարցերը:
Մենք Ձեզ առաջարկում ենք Ձեր հարցը վերահասցեագրել ՀՀ արդարադատության նախարարին՝ ուղղելով առցանց հարց հետևյալ էլեկտրոնային հասցեով. http://www.moj.am/ hy/direct-link-to-the-minister/

2011-12-14 14:05 Ազգանուն Անուն: Հովհաննիսյան Արուսյակ E-Mail: info-arus@mail.ru Ընդհանուր բնույթի հարց: Խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին: Ես հանդես եմ գալիս որպես պահանջատեր: Հարկադիր կատարողի կողմից ինձ առաջարկվել է ընդունել պարտապանի գույքը, քանի որ հարկադիր աճուրդում այն չիրացվեց: Ես հրաժարվեցի ընդունել գույքը, քանի որ դրա արժեքը շատ քիչ էր ինձ պարտք գումարից: Անցել է 1 տարի մի քանի ամիս: Ասացեք խնդրեմ, հիմա կարող եմ ընդունել այդ գուքը: Նման ընթացակարգ կա, թե ոչ:Կանխավ շնորհակալություն:
Պատասխան: "Հրապարակային սակարկությունների մասին" ՀՀ օրենքի 35.4 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պահանջատերն իրավունք ունի պահանջի դիմաց աճուրդի դրված գույքը ընդունելու երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում աճուրդի մեկնարկային գնով: Եթե լոտի մեկնարկային գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի չափը, ապա պահանջատերը մինչև պայմանագիր կնքելը և լոտը իրեն հանձնելը պարտավոր է պարտապանին վճարել հանձնվող լոտի մեկնարկային գնի ու դատական ակտով որոշված պարտքի միջև եղած տարբերությունը:
Գույքը (լոտը) պահանջատիրոջը հանձնվում է վերջինիu կողմից կատարողական գործողությունների կատարման ծախuերը վճարվելուց հետո:
Վեցերորդ աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի oրենքով uահմանված կարգով այն իրացնելու ուղղակի վաճառքի միջոցով (բացառությամբ անշարժ գույքի, բաժնեմաuերի (բաժնետոմuերի, փայի), մշակութային արժեքների):

2011-09-14 08:35 Ազգանուն Անուն: Արթուր Տոնոըան E-Mail: arturtonoyan@mail.ru Ընդհանուր բնույթի հարց: Դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնության առկայության դեպքում արդյոք հարկադիր կատարողը իրավունք ունի պահանջելու 5 տոկոս կատ ծախս:
Պատասխան: "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝
1. Կատարողական գործողությունները կատարվում են պետական բյուջեի և հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուuման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
2. Կատարողական գործողությունների կատարման ծախuերը բռնագանձվում են պարտապանից`
ա) գույքային բնույթի կատարողական վարույթներով` 100.000 դրամ և ավելի չափով պահանջի բավարարմանն ուղղված գումարի, իսկ գույք հանձնելու դեպքում` այդ գույքի արժեքի 5 տոկոսի չափով.
բ) մինչև 100.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով:
Ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով կատարման ծախսեր չեն գանձվում:
3. Կատարողական գործողությունների կատարման ծախuերի բռնագանձումը կատարվում է հարկադիր կատարողի որոշմամբ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
4. Եթե ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախuերը գերազանցում են 5.000 դրամը, ապա փաստացի կատարված ամբողջ ծախսը դատական կարգով բռնագանձվում է պարտապանից:
Եթե կատարողական վարույթն ավարտվել է պահանջատիրոջ պահանջով կատարողական թերթը վերադարձնելու դեպքում կամ կատարողական վարույթը կարճվել կամ ավարտվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախuերը բռնագանձվում են պահանջատիրոջից դատական կարգով: Բռնագանձվող գումարի չափը չի կարող պակաս լինել բռնագանձման ենթակա գումարի մեկ տոկոսից:
5. Եթե կատարողական վարույթը կարճվել է պահանջատիրոջ կողմից այն գույքն uտանալուց հրաժարվելու հետևանքով, որն առգրավվել է պարտապանից պահանջատիրոջը հանձնելու վերաբերյալ կատարողական թերթը կատարելիu, ապա կատարողական գործողությունների կատարման ծախuերը բռնագանձվում են պահանջատիրոջից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
6. Եթե կատարողական վարույթը կարճվել է պարտապանի սնանկության հետևանքով, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախuերը բռնագանձվում են պարտապանից` սնանկության իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան: Այդ ծախսերը բավարարվում են դատական ծախսերի հետ միևնույն հերթում:
7. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուuման և համակարգի զարգացման ֆոնդ, որում գոյացած միջոցների կեսը օգտագործվում է ծառայողների նյութական խրախուսման, իսկ մյուս կեսը` կատարողական ծախսերի և համակարգի զարգացման համար: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուuման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում, եթե կատարողական վարույթը կարճվել է կատարողական թերթի պահանջները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան` դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակներ տրամադրելու միջոցով կատարված լինելու հիմքով:

2011-09-14 08:34 Ազգանուն Անուն: Նարինե Պողոսյան E-Mail: apilosyan@rambler.ru Հարց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին.: Որ դեպքերեում է դատարանը "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով կասեցնում կատարողական վարույթը:
Պատասխան: Այդ հարցը դուրս է ԴԱՀԿ ծառայության իրավասության սահմաններից:

2011-05-09 18:23 Ազգանուն Անուն: Աղվան Դավթյան E-Mail: a.davtyan-1@mail.ru Հեռախոս: 091-42-09-41 Հարց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին.: Խնդրում եմ պարզաբանել, եթե առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ գումարի բռնագանձման վերաբերյալ և պարտապանի անունով առկա է անշարժ գույք, սակայն կադաստրում այդ գույքի մասով առկա է սեփականության վկայագիր, արդյոք այդ գույքի վրա բռնագանձում չպետք է տարածվի և վճիռը չպետք է կատարվի` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ առկա է միայն սեփականության վկայագիր, այլ ոչ թե վկայական: Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:
Պատասխան: "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցներից է պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով: Իսկ անշարժ գույքի պատկանելության և դրա վրա բռնագանձում տարածելու համար հիմք են անշարժ գույքի կադաստրի`պետական գրանցման տվյալները: Հետևաբար,կատարողական վարույթով բռնագանձում կարող է տարածվել պարտապանի`անշարժ գույքի պետական կադաստրում պետական գրանցում ստացած գույքի վրա:

2011-05-09 18:19 Ազգանուն Անուն: Տիգրան E-Mail: Tigransh@rambler.ru Հարց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին.: Բաև Ձեզ
Հարցս վերաբերվում է ՃՈ-ի արձանագրությանը.
Արդյոք 15 000 դրամի համար հարկադիր կատարողը իրավասու է սառեցնել պարտապանի բանկային հաշիվները և աըն թույլ չտալ գործել անգամ այն դեպքում ,եթե հաշվին առկա է բավարար չափի գումար:
Կանխավ շնորհակալություն
Պատասխան: Հարկադիր կատարողը, կատարողական գործողություններն իրականացնելիս,«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի46-րդ հոդվածի համաձայն պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով։
"Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 42 և 44.1 հոդվածների համաձայն՝ կատարողական վարույթը կարճվում է, իսկ արգելանքի տակ գտնվող գույքը հանվում է արգելանքից,եթե կատարողական թերթի պահանջը փաստացի կատարվել է։

2011-05-09 18:19 Ազգանուն Անուն: Terlemezyan Levon E-Mail: terlevon@mail.ru Հեռախոս: 099190099 Հարց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին.: Պարո'ն Պողոսյան, ինձ հետաքրքրում է դատարանի վճռից հետո ինչ ժամկետներում պետք է հարկադիր կատարածում կատարի բռնագանձում: Նախօրոք շնորհակալություն:
Պատասխան: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, եթե դատական ակտը կամովին չի կատարվում, պահանջատերն իրավունք ունի դիմելու վճիռ կայացրած դատարան և ստանալու կատարողական թերթ:Կատարողական թերթը պահանջատիրոջ կողմից ներկայացվում է ԴԱՀԿ ծառայություն`հարկադիր կատարման,որից հետո` եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը հարուցում է կատարողական վարույթ:
Իսկ կատարողական վարույթի ժամկետը կարգավորվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի34-րդ հոդվածի 1-ին մասով, որի համաձայն՝ կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ, բացառությամբ անհապաղ կատարման ենթակա, ինչպես նաև պարբերական վճարումներ նախատեսող կատարողական թերթերի։Կատարողական գործողությունների իրականացման երկամսյա ժամկետում չեն հաշվարկվում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու, գույքն ուղղակի վաճառքով իրացնելու, պարտապանի կամ նրա գույքի հետախուզման, ինչպես նաև կատարողական վարույթի հետաձգման կամ կասեցման ժամկետները:

2011-05-09 18:18 Ազգանուն Անուն: խաչատրյան Տիգրան E-Mail: tamarabaghdasaryan@mail.ru Հեռախոս: 094721616 Ընդհանուր բնույթի հարց: Վճարման կարգադրության հիման վրա հարուցված կատարողական վարույթում, հնարավոր է արդյոք սահմանել վճարման ժամանակացույց և գումարը մարել մաս-մաս, և իրավունք ունի արդյոք հարկադիր կատարողը հրաժարվել ժամանակ տրամադրելուց:
Պատասխան: "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ, բացառությամբ անհապաղ կատարման ենթակա, ինչպես նաև պարբերական վճարումներ նախատեսող կատարողական թերթերի։ Կատարողական գործողությունների իրականացման երկամսյա ժամկետում չեն հաշվարկվում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու, գույքն ուղղակի վաճառքով իրացնելու, պարտապանի կամ նրա գույքի հետախուզման, ինչպես նաև կատարողական վարույթի հետաձգման կամ կասեցման ժամկետները: Ուստի հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված բոլոր գործողությունները կատարել վերը նշված ժամանակահատվածում։
Իսկ պարտապանին գումարը մաս–մաս վճարելու հնարավորություն տալու նպատակով կատարողական գործողությունները հետաձգելու հնարավորություն օրենքը չի նախատեսում։ Այդ հարցում անհրաժեշտ է պահանջատիրոջ և պարտապանի համաձայնությունը` գրավոր ձևակերպված հաշտության համաձայնության տեսքով:

2011-05-09 18:17 Ազգանուն Անուն: Սիմոնյան Անուշ E-Mail: marzpets@mail.ru Հեռախոս: 098 84 52 17 Հարց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին.: Հարգելի պարոն Պողոսյան, սույն գործով ես հանդիսանում եմհայցվոր:Ընդհանուր իրավասության դատարան եմ դիմել օժիտը և ոսկյա զարդերը ուրիշի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջով: Հայցը ամբեղջությամբ բավարարվել է, բայց պատասխանող կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, իսկ վերաքննիչ դատարանի վճռով ստորադաս դատարանի վճիռը մասնակի բեկանվել է; ոսկյ զարդերի մասով, մնացած մասով այն մնացել է օրինական ուժի մեջ: Օրինական ուժ ստանալուց հետո ես դիմում եմ ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան ինձ կատարողական թերթ տալու համար, որն էլ ներկայացրել եմ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն: Երեք օրից ինձ տվել են հարկադիր կատարողի որոշումը: Որոշ ժամանակ անց հարկադիր կատարողի ուղեկցությամբ ես ներկայացել եմ պատասխանողների տուն օժիտս հետ բերելու համար: Որոշ իրեր եղել են ոչ բարվոք վիճակում և դրանց համար նշանակվել է փոխհատուցում 215.000ՀՀ դրամ:
Մինչ գումարի փոխհատուցումը պատասխանողները վճռաբեկ բողոք են ներկայացրել մնացած գումարը չեղյալ համարելու համար:Մինչ դատարանի որոշումը հարկադիր կատարողը խնդրեց որ ես դիմում գրեմ կատարողական վարույթը ժամանակավոր կասեցնելու համար մինչ դատարանի որոշումը` ասելով, որ դա օրենքի սահմաններում է:
Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չնդունեց և ես նորից դիմում ներկայացրեցի ԴԱՀԿ` վարույթը վերսկսելու համար:
2011թվականի փետրվարի 17-ին ես ստացել եմ այդ որոշումը, օրերս հարկադիր կատարողը զանգի միջոցով ինձ տեղեկացրեց, որ պատասխանողները նոր ցուցակ են ներկայացրել այն իրերի որոնց համար սահմանվել էր փոխհատուցում`և ասում է,որ ես պարտավորվում եմ ներից ներկայանալ պատասխանողների տուն և ընդունեմ, կամ ոչ այն իրերը,որոնց համար ցուցակ են ներկայացրել պատասխանողները:
Խնդրում եմ պատասխանել արդյոք օրենքի սահմաններում են հարկադիր կատարողի պահանջները և եթե այո արդյոք ես կարող եմ հրաժարվել նրանց տուն գնալուց և պնդել այն պահանջը, որը վերաբերվում է 215.000դրամի փոխհատուցմանը:
Հարկավ շնորակալ եմ:
Պատասխան: Ձեր հարցին հնարավոր է պատասխանել պաշտոնական ընթացակարգով` գրավոր դիմում ներկայացնելու դեպքում, կոնկրետ կատարողական վարույթի շրջանակներում:

2011-05-09 18:14 Ազգանուն Անուն: Gegham Matevosyan E-Mail: gegham68@mail.ru Հեռախոս: 091708217 Հարց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին.: Կա արդյոք օրենքով նախատեսված ժամանակահատված ,կատարողականը ԴԱՀԿ հանձնելուց հետո, որի ընթացքում( կամ որի ավարտից հետո) ,ԴԱՀԿ ծառայությունը պարտաոր լինի ապահովվելու կատարողականում նշվածը ,թե ամեն
ինչ թողնված է կատարողի քմահաճությանը :Հարցիս պատճաոը: Արդեն 5 ամիս է կատարողական թերթը հանձնել եմ ԴԱՀԿ ,որում նշված է որ պետք է վաճառել պատասխանողին պատկանող 7000քմ գյուղ.նշնկության հողակտորը եվ ինձ հատուցել 4840000դրամի պատճառված վնասը :Մինչ օրս նույնիսկ փորձագետ չի տարվել հողը գնահատելու եվ աճուրդի դնելու համար:Ւմ բոլոր զանգերին պատասխանում են այս շաբաթ կամ մյուս շաբաթ:
Պատասխան: "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ, բացառությամբ անհապաղ կատարման ենթակա, ինչպես նաև պարբերական վճարումներ նախատեսող կատարողական թերթերի։ Կատարողական գործողությունների իրականացման երկամսյա ժամկետում չեն հաշվարկվում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու, գույքն ուղղակի վաճառքով իրացնելու, պարտապանի կամ նրա գույքի հետախուզման, ինչպես նաև կատարողական վարույթի հետաձգման կամ կասեցման ժամկետները:

2011-03-08 00:12 Ազգանուն Անուն: Մկրտչյան Արա E-Mail: butchernn@mail.ru Հեռախոս: 093526091 Հարց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին.: Հարգելի պարոն Պողոսյան,
Խնդրում ենք թույլատրել հարուցելու վարույթ իմ կողմից, որպես պարտապան, հարկադիրի կատարման թերթիկի ներկայացմամբ, որպես ալիմենտի բռնագանձման համար նախատեսված Հարկադիր կատարման ծառայությունում դեպոզիտ հաշիվ բացելու համար` ի օգուտ իմ երեխայի Սուրեն Արայի Մկրտչյանի, որի խնամակալ է հանդիսանում պահանջատեր Մերի Սարգսի Մկրտչյանը, որպեսզի ես կարողանամ ամեն ամիս ալիմենտի գումարը վճար եմ տվյալ դեպոզիտ հաշվին
Պատասխան: "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` կատարողական թերթը կատարման կարող է ներկայացնել պահանջատերը, իսկ պարտապանը նման իրավունք չունի:
Եթե պահանջատերը կատարողական թերթը չի ներկայացնում հարկադիր կատարման,սակայն Դուք պատրաստ եք կամովին կատարելու դատական ակտի պահանջները,ապա կարող եք Ձեր երեխայի համար բացել բանկային հաշիվ և ալիմենտի գումարները փոխանցել այդ հաշվին:

2011-01-31 12:00 Ազգանուն Անուն: Gevorg Hakobyan E-Mail: gevorhakob@mail.ru Ընդհանուր բնույթի հարց: Կատարողական գործողությունների ընթացքում փորձաքննության փուլում պարտապանը մահացել է, սակայն պարտավորությունը ապահովված է գրավով, անշարժ գույքով, գրավատուն ողջ է: Հարկադիր կատարողը վարույթը ավարտել է, և ոչ մի կերպ չի ստացվում բռնագանձում տարածել գրավ դրված գույքի վրա: Խնդրում եմ ասեք ինչպես վարվել.
Շնորհակալություն
Պատասխան: "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին՞ ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին։ Այդ հիմքով ավարտված կատարողական վարույթը վերսկսվում է մահացած պարտապանի կամ պահանջատիրոջ իրավահաջորդության հարցը լուծվելու դեպքում՝ իրավահաջորդին կատարողական վարույթում ներգրավելու միջոցով։
Անկախ իրավահաջորդության հարցի լուծումից՝ Ձեր նշած գրավի առարկայի վրա բռնագանձում կարող է տարածվել, եթե ԴԱՀԿ ծառայություն ներկայացնեք համապատասխան կատարողական թերթ, որտեղ որպես պարտապան նշված կլինի գրավատուն։

2011-01-26 20:15 Ազգանուն Անուն: Դավթյան Մարուսյա E-Mail: d-armen@mail.ru Հեռախոս: 0285 60371 Հարց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին.:
Հարգելի պ-ն Պողոսյան
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ՍԴ/0133/02/10 կատարողական թերթի համաձայն հարուցվել է կատարողական թերթիկ:Ըստ դրա Արմինե Հարությունյանից հօգուտ ինձ պետք է բռնագանձվեր 154224դրամ: Սակայն 2010թ-ի օգոստոսի 3-ից մինչև օրս ԴԱՀԿ Սյունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Արմեն Զաքարյանը չգիտես ինչու չի ցանկանումգործին ընթացք տալ: Իմ բազմաթիվ այցելություններին նա կոնկրետ բան չի ասում, իմ հարցերին նա խուսափողական պատասխան է տալիս:Օրերս պարզեցի, որ Արմինե Հարությունյանը Արմեն Զաքարյանի խանութների հաշվապահն է, ու երևի սա է պատճառը, որ սայլը տեղից չի շարժվում: Տեղեկացնեմ, որ 2-րդ կարգի հաշմանդամ եմ, քաղցկեղով հիվանդ եմ ու նորից պետք է վիրահատվեմ: Ինձ այդ գումարը անհրաժեշտ է: Այլևս ճար չունենալով` որոշեցի դիմել Ձեզ: Համողված եմ, դիմումս անպատասխան չի մնա, ու դուք կաջակցեք ինձ: Կանխավ շնորհակալ եմ:
Պատասխան: Կատարողական թերթի պահանջը ամբողջությամբ կատարված է, գումարը բռնագանձված է և փոխանցված է ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին:

2011-01-26 20:05 Ազգանուն Անուն: Լիլի Պողոսյան E-Mail: poghosyanlily@yahoo.com Հարց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին.: Հարգելի պարոն Պողոսյան,
Սույն քաղ. գործում մենք հանդիսանում ենք պատասխանող կողմ: Ընդհանուր իրավասության դատարան էին դիմել հայցվորներ, որոնք իրենց բաժնեմասն ունեին համասեփականատերեր հանդիսացող պատասխանողների ընդհանուր բնակարանում: Հայվորորները պահանջում էին, որ պատասխանողները շուկայական գնով գնեին իրենց բաժնեմասը կամ դատական կարգով ամբողջ բնակարանը դրվեր հրապարակային սակարկություններով վաճառքի և ստացված գումարը բաժանվեր ըստ համապատասխան բաժնեմասերի: Պատասխանողների կողմից կատարվեց հայվորների բաժնեմասի փորձագիտական գնահատում`5700000 ՀՀ դրամ և այդ գնով էլ հայցվորին առաջարկվեց Հաշտության համաձայնագիր: Բայց նախօրոք պարզվել էր, որ հայցվորները իրենց բաժնեմասի համար Համատիրությանը 76307 դրամ պարտադիր վճարների պարտք ունեին, իսկ Թաղապետարանին գույքահարկի գծով` 3513 դրամ, այսինքն հայցվորի բաժնեմասի պարտքերի ընդհանուր գումարը կազմում էր 79820 դրամ: Սույն պարտքերի մասին տեղեկանքներ էին վերցվել համապատասխան մարմիններից և ներկայացվել դատարան` դատավորին, հայցվորին և նրա ներկայացուցչին, ֆիքսվել էր դատական նսիտի տեսագրման ժամանակ /նիստի տեսագրման կրիչը գտնվում է պատասխանող կողմի մոտ/: Դատական նիստի ընթացքում պատասխանող կողմը առաջարկեց Հաշության համաձայնագիր և տեղում այդ համաձայնագիրը ստորագրվեց և կնքվեց հայցվորների և պատասխանողների կողմից, որից հետո հենց նույն դատական նիստի ընթացքում պատասխանող կողմը վճարեց հայցվոր կողմին 5620000 դրամ: Հայցվոր կողմի համաձայնությամբ Հաշտության համաձայնագրում նշված 5700000 դրամից մնացած 80000 դրամը պատասխանող կողմը պահեց հայցվորի բաժնեմասի պարտքերի դիմաց, պայմանով որ հայցվոր կողմը այդ պարտքերը մարելուց հետո պատասխանող կողմից ստանա սույն գումարը, հակառակ դեպքում պատասխանող կողմից կփակի հայցվորի նշված պարտքերը 80000 դրամի չափով: Այդ օրվանից անցել է համարյա 1 ամիս: Հայցվոր կողմը չի մարել իր բաժնեմասի այդ պարտքերը: 14.12.2010թ-ին դատարանը կայացրել է վճիռ, որի մեջ վճռեց բառից հետո բառացի շարադրել է Հաշտության համաձայնագրի բովանդակությունը: Բայց վճռի նկարագրական մասում Հայցվորների դիքորոշման մեջ դատավորը նշել է, որ հայցվոր կողմը պատասխանող կողմից ստացավ 5620000 ՀՀ դրամ , որի համար գրվեց ստացական և որևե խոսքով չի նշել կամ պարզաբանել թե ինչու 5700000 ՀՀ դրամից մնացած 80000 ՀՀ դրամը պատասխանող կողմը չվճարեց հայցվոր կողմին: 80000 դրամի պարազաբանումը արձանագրվաշ չէ ոչ Հաշտության համաձայանգրում, ոչ վճռու, ոչ էլ հայվորի ստացականի մեջ: Այս վրիպումը և սխալը կատարվել է դատական նիստ վարող դատավորի և նիստին մասնակից մեր դատապաշտպանի թերի աշխատանքի պատճառով: Ներկայումս ստեղծվել է մի անորոշ իրավիճակ: Հայցվոր կողմը անհետացել է, առանց իր այդ վերոնշյալ 80000 դրամ պարտքերը մարելու: Դատավորը և մեր դատապաշտպանը մեզ հանգստատցնում են, որ դատական նիստի կրիչի վրա այդ 80000 դրամի պարզաբանումը արձանագրված է և եթե մենք հիմա այդ 80000 դրամ պարտքերը հայվորի փոխարեն մարենք Համատիրությանը և Թաղապետարանին, մեր պարտավորությունը 5700000 դրամի շրջանակներում կատարած կլինենք իսպառ: Մենք, որպես հայցվորի բաժնեմասի իրավահաջորդ, գնորդ ինքներս պատրաստ ենք վճարել իր վերոհիշյալ պարտքերը: Համատիրության տնօրինությունը և Թաղապետարանը իրենց հերթին համաձայնություն են տալիս, որ այդ պարտքերը մեր կողմից վճարելուց հետո մեզ չեկեր կտան այդ վճարումների համար, գրավոր տեղեկանքներ կտրամադրեն մեզ, որ մենք որպես նախկին սեփականատերի իրավահաջորդ, գնորդ ինքներս ենք մարել նախկին սեփականատիրոջ`մեր դեպքում հայցվորի, պարտքերը:Սակայն հարցը կայանում է նրանում. Արդյոք դատարանը, ԴԱՀԿ-ն, օրենսդրուոթյունը դրանով ընդունված կհամարի, որ մենք որպես Պատասխանող կողմ սույն քաղ. գործի շրջանակներում հայցվորի և պատասխանողի միջև կնքված Հաշտության համաձայնագրում նշված 5700000 դրամի պարտավորությունը լրիվ կատարված և պատասխանողների նկատմամբ հայցվորը որևէ պարտք ու պահանջի իրավունք չի առաջանում, նաև որ Պետ Կադաստրը կհամարի մեր պարատվորությունները իսպառ կատարած և կգրանցի բնակարանի հայվորների բաժնեմասը մեր անունով: Խնդրում ենք, որպես սույն հարցին անմիջականորեն իրավասու /կոմպետենտ/ պաշտոնյա անձ տալ սպառիչ պատասխան, թե ինչ գործողություններ մենք պետք է կատարենք ներկա իրավիճակում, որ հարցը վերջնականորեն փակված համարվի և հետագայում թյուրիմացություններն ու այլ անախորժ իրավիճակները բացառվեն այդ 80000 դրամ գումարի պատճառով:
Կանխավ շնորհակալություն:
Պատասխան: Ներկայումս Ձեր գործողություններն առաջին հերթին պետք է ուղղված լինեն անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում Ձեր սեփականության իրավունքը գրանցելուն, քանի որ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ առանց հարկադիր կատարման, արդեն իսկ հիմք է իրավունքների պետական գրանցման համար։
Սակայն գործի դրական հանգուցալուծման համար, այդ թվում՝ եթե նշված վճռի հիման վրա կատարողական թերթ ներկայացվի ԴԱՀԿ ծառայություն, Դուք պետք է պատշաճ ապացույցներ ներկայացնեք այն մասին, որ հայցվորների հանդեպ ամբողջությամբ կատարել եք դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ սահմանված Ձեր պարտավորությունները։

2010-10-31 17:20 Ազգանուն Անուն: Սիմոնյան Գագիկ E-Mail: gsimonyan@minenergy.am Հեռախոս: 091412466 Հարց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին.: .
Մեծարգո պարոն Պողոսյան
30.07.2010թ Վերադասության կարգով բողոքարկել էի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Սյունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Ջ.Գրիգորյանի 09.07.2010թ որոշումը վերացնելու մասին: կարծում եմ իմ կոմից գրված նամակները Ձեզ չեն ներկայացնում, քանզի 24.06.2010թ դիմում բողոքին և 08.07.2010թ կրկնակի դիմում բողոքին սպառիչ պատասխաններ չեմ ստացել:Հարց`ինչքան ժամանակ է տրվումպատասխանելու`
1.դիմում բողոքին -
2.կրկնակի դիմում բողոքին-
3.Վերադասության կարգով բողոքին -
Խնդրում եմ Ձեզ պահաջեք վերը նշված դիմումները պարտավորցրեք պատասխանելու օրենքով սահմանված ժամկետներում: կանխավ շնորհակալություն
Պատասխան: Ի պատասխան ՀՀ Նախագահին և ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին ուղղված Ձեր դիմումներին.
01.11.2010.pdf
22.09.2010.pdf
22.07.2010.pdf
29.06.2010.pdf
15.06.2010.pdf

2010-10-06 17:42 Ազգանուն Անուն: Վարդանյան Հովհաննես E-Mail: hovhannes-var@yandex.ru Ընդհանուր բնույթի հարց: Խնդրում եմ հայտնել, արդյոք արտոնագրված փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով /առանց նոտարական վավերացման/, որում նշված է, բացի դատական գործառույթներից, հանդես գալ նաև ԴԱՀԿ ծառայությունում /տալ կատարողական վարույթի հարուցման դիմում, ստանալ բռնագանձված գումարը և այլն/, բավարար է և թույլատրում է արտոնագրված փաստաբանին, որպես անձի ներկայացուցիչ հանդես գալ ԴԱՀԿ ծառայությունում?:
Կանխավ շնորհակալություն
Պատասխան: Օրենսդրությամբ պարտադիր չի համարվում նոտարական կարգով վավերացնել կատարողական վարույթում որպես ներկայացուցիչ հանդես գալու համար արտոնագրված փաստաբանին տրված լիազորագիրը: Սակայն "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հետևյալ լիազորությունները ներկայացուցիչը կարող է իրականացնել միայն այն դեպքում, եթե դրանք նշված են լիազորագրում.
1) կատարողական թերթ ներկայացնելը և հետ վերցնելը.
2) լիազորություններն այլ անձի փոխանցելը (վերալիազորում).
3) բռնագանձված գույքը և (կամ) դրամն ստանալը.
4) հարկադիր կատարողի գործողությունների դեմ բողոքարկելը:

2010-09-15 17:44 Ազգանուն Անուն: Արտակ Խեմչյան E-Mail: Radnoy13@mail.ru Ընդհանուր բնույթի հարց: Բարև Ձեզ:
Մենք ցանկանում ենք վաճառել բնակարանը, բայց սեփականատերերից մի քանիսի պատճառով չենք կարողանում առք ու վաճառք անել:
Բնակարանը ունի 8 սեփականատեր(իրենց մասնաբաժիններով): Նրանցից մեկը 15 տարի արդեն Հայաստանում չէ և արտասահմանում էլ նույնիսկ անձնագիր չունի, որ լիազորագիր ուղարիկի(իր մասնաբաժինը 10% է), մյուս երկուսը արդեն 3 տարի է արտասահմանում են և գտնվելու վայրի մասին ինֆորմացիա չկա:
Կցանկանամ իմանամ այս իրավիճակում ինչպես կարելի է հարկադիր ձևով բնակարանը վաճառել, և եթե հնարավոր է, ապա որքան ժամանակում հնարավոր կլինիայդ գործողությունը կատարել:
Նախապես շնորհակալություն նամակը չանտեսելու համար:
Պատասխան: Ձեր նկարագրած իրավիճակում խնդիրը լուծելու հարցում հարկադիր կատարման ծառայությունը որևէ լիազորություն չունի, քանի որ "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր միջոցների կիրառման հիմքը դատարանի կողմից տրված կատարողական թերթն է:

2010-09-15 17:43 Ազգանուն Անուն: Նորայր Հարությունյան E-Mail: h.norayr@gmail.com Հեռախոս: 093042401 Հարց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին.: Հարգելի պարոն Պողոսյան
Հարկադիր Էլեկտրոնային աճուրդով իրացված լոտից (բնակարանից) պարտապանին վտարելու հետ կապված ծախսերը ըստ ՀՀ օրենսդրության ում վրա է դրված եւ արդյոք գոյություն ունի նախատեսված ժամկետ պարտապանին (այժմ նախկին սեփականատեր) վտարելու համար:
Հարգանքով՝ Ն.Հարությունյան
Պատասխան: "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 64.1 հոդվածի համաձայն` հարկադիր աճուրդով օտարված բնակարանի, բնակելի տան և այլ շինության նոր սեփականատիրոջ պահանջով հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտավոր է վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով:
Նույն օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`
Կատարողական գործողությունների կատարման ծախuերը բռնագանձվում են պարտապանից`
ա) գույքային բնույթի կատարողական վարույթներով` 100.000 դրամ և ավելի չափով պահանջի բավարարմանն ուղղված գումարի, իսկ գույք հանձնելու դեպքում` այդ գույքի արժեքի 5 տոկոսի չափով.
բ) մինչև 100.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով:
Հրապարակային սակարկություններով լոտը ձեռք բերած նոր սեփականատիրոջ պահանջով պարտապանին և այլ անձանց վտարելու համար որևէ կոնկրետ ժամկետ օրենքով նախատեսված չէ:

2010-08-10 11:39 Ազգանուն Անուն: Գրիգորյան Ալեքսանդր E-Mail: netman@mail.am Հարց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին.: Հարգելի պարոն Գլխավոր հարկադիր կատարող, ես, ՀՀ քաղաքացիս, մասնագիտությամբ դաշնակահար-կոմպոզիտոր, ունեմ չմարած վարկ մեր հանրապետւթյունում գործող բանկերից մեկում, որի պատճառով, դատարանը վճիռ է կայացրել իմ գործը հանձնել ՀՀ ԴԱՀԿ, որտեղ, ինչքանով ես հասկանում եմ հարուցվել է վարույթ. Նշեմ նաև, որ ես տեղյակ չեմ եղել դատի մասին, քանի որ չեմ ստացել ոչ-մի ծանուցագիր և հետևաբար չեմ ստորագրել այն. սակայն հիմա ինձ դա հիմա չի հետաքրքրում, քանի որ ես չեմ կարողանում երկարացնել իմ անձնագրի ժամկետը, որը արդեն մեկ ամիս է ինչ ժամկետանց է, և դրա պատճառով կորցնում եմ ինձ առաջարկած աշխատանքը.
Անցնեմ իմ բուն հարցին, մինչև սույն ամսոա 15-ը ես կհավաքեմ գումարը , որը պետք է վճարեմ , վաճառելով իմ վերջին ունեցվածքը, և ունակ կլինեմ կայացնելու վճարումները, բայց ես չգիտեմ ում պետք է վճարեմ, Ձեր կառույցին թե բանկին, պետք է նախորոք դիմեմ դատարան թե ոչ...մի խոսքով ես բացարձակապես չեմ կարողանում հասկանալ մեխանիզմը. Եթե իհարկե իմ խնդրանքը չի խլի Ձեզանից շատ ժամանակ, ապա խնդրում եմ Ձեզ, ներկայացրեք ինձ նման գործերի կատարման ընթացակարգը.
Կանխավ շնորհակալ եմ.
ՀՀ Քաղաքացի Ա.Գրիգորյան
Պատասխան: Եթե Դուք պատրաստ եք վճարելու կատարողական թերթով սահմանված պարտքը, ապա կարող եք այդ գումարը վճարել ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին: Այդ դեպքում վճարման անդորրագրի հիման վրա կատարողական վարույթը կկարճվի, և Ձեր գույքի վրա դրված արգելանքները կվերացվեն (Օրենքի 42-րդ հոդված):
ԴԱՀԿ ծառայության համապատասխան բաժինների և հարկադիր կատարողների հետ կոնտակտային տվյալների հարցում կարող եք օգտվել մեր կայքի "Հասցեներ և հեռախոսահամարներ" բաժնից:

2010-08-01 13:34 Ազգանուն Անուն: Աննա Ասատրյան E-Mail: asusena19@yahoo.com Ընդհանուր բնույթի հարց: Կարող է արդյոք բռնագանձում տարածվել մեղադրյալի անունով գրանցված, սակայն ծնողներից նվիրատվություն ստացած բնակարանի վրա,այսինքն երբ բնակարանի ծագման հիմքը նվիրատվությունն է, մեղադրյալը այն ձեռք չի բերել սեփական միջոցներով: Եվ ևս մեկ հարց, բռնագանձման ենթակա բնակարանում, որ առարկաներն են ենթակա բռնագանձման:
Կանխավ շնորհակալություն
Պատասխան: "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի համաձայն պարտապանին պատկանող գույքի ձեռքբերման հիմքը դրա վրա բռնագանձում տարածելու առնչությամբ որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում: Պարտապանին պատկանող գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել` անկախ նրանից, թե գույքը ձեռք է բերվել նվիրատվության, ժառանգության, առուվաճառքի, թե այլ հիմքերով:
"Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի համաձայն` բռնագանձում չի կարող տարածվել գույքի հետևյալ տեսակների վրա.
1) գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային և մանկական պարագաների, բացառությամբ պերճանքի առարկաների և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.
2) պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.
3) այն անձանց ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), անասնակերի, հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է.
4) մինչև 5.000 դրամ արժողությամբ գույք, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.
5) հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցներ:
Այսպիսով, բացի բռնագանձման ոչ ենթակա գույքի տեսակներից, պարտապանի բնակարանում գտնվող մյուս իրերը կարող են բռնագանձման առարկա լինել` կախված բռնագանձման ենթակա գումարից և կատարողական վարույթի առանձնահատկություններից:

2010-07-22 17:26 Ազգանուն Անուն: Դավիթ Մելքոնյան E-Mail: dav800@mail.ru Հեռախոս: 099-08-60-69 Ընդհանուր բնույթի հարց: Եթե ԴԱՀԿ ծառայությանը նամակով դիմում ենք, օրենքով սահմանված կարգով քանի օրում պետք է պատասխանվի:
Պատասխան: Նամակին պատասխանելու ժամկետները, համաձայն ՀՀ օրենսդրության, պայմանավորված են նամակի բովանդակությամբ (առաջարկություն, դիմում, բողոք, տեղեկատվություն ստանալու հարցում և այլն): Մասնավորապես, նման հարաբերությունները կարգավորվում են ՛՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՛՛, ՛՛Տեղեկատվության ազատության մասին՛՛, ՛՛Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու մասին՛՛ ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:

2010-07-06 11:59 Ընդհանուր բնույթի հարց: Կարող է հարկադիր կատարողը արգելանք դնել ամուսնու դրամական միջոցների վրա եթե դրա մասին չի նշվում ոչ վճռում և ոչ ել կատարողկան թերթում:
Պատասխան: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել նրա սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաև ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա:
Իսկ "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 471 հոդվածը սահմանում է բաժնային կամ համատեղ սեփականության մեջ ունեցած պարտապանի բաժնի նկատմամբ բռնագանձումը տարածելու կարգը:
Հետևաբար ընդհանուր համատեղ սեփականության մեջ պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու նպատակով կարող է արգելանք կիրառվել պարտապանի ամուսնու անվամբ գրանցված, սակայն ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա:

2010-07-06 11:59 Հարց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին.:
Բնակարանը ԴԱՀԿ ծառայության կողմից համաձայն դատարանի կատարողական ակտի ներկայցվել է աճուրդի , բայց ոչ մի հայտ չի ներկայացվել: Այդ ընթացքում պարտապանի կողմից լրիվ մարվել է պահանջատիրոջ` բանկի պարտքը: Բանկը դիմում է ներկայացրել ԴԱՀԿ ծառայություն կատարողական վարույթը կարճելու վերաբերյալ: Այդ դեպքում կարող է՞ կիրառվել ,,Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ,,ՀՀ օրենքի 67 հոդվածի 4 կետի երկրորդ պարբերության նորմը:
Աճուրդի գործընթացում լրիվությամբ մարվել է բանկ - պահանջատիրոջ պարտքը: Այդ դեպքում ում կողմից և ինչ կարգով պետք է փոխհատուցվի ԴԱՀԿ ծառայության ծախսերը:
Պատասխան: Այն դեպքում, երբ կատարողական վարույթի ընթացքում պարտապանը ամբողջությամբ կատարում է պահանջատիրոջ նկատմամբ իր պարտավորությունները, և պահանջատերը դիմում է ներկայացնում ԴԱՀԿ ծառայություն կատարողական վարույթը կարճելու վերաբերյալ, ապա կատարողական ծախսերը հատուցվում են "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով:

2010-06-18 23:51 Հարց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին.: Երբ պահանջատերը օենքին համապատասխան դիմում է ներկայացնում աճուրդի ներկայացված գույքը պարտքի դիմաց ընդունելու, կարո՞ղ է արդյոք հարկադիր կատարողը դիմումին չպատասխանել և չկատարել օրենքի պահանջները:
Ինչպե՞ս վարվել նման դեպքում:
Շնորհակալություն
Պատասխան: Պարտքի դիմաց պահանջատիրոջ կողմից աճուրդի ներկայացված գույքն ընդունելու հիմքերն ու կարգը սահմանված են ՙՀրապարակային սակարկությունների մասին՚ ՀՀ օրենքի 35.4 հոդվածով: Մասնավորապես, վերջինիս 4-րդ և 5-րդ մասերի համաձայն` պահանջատերն իրավունք ունի աճուրդի դրված գույքը դրա մեկնարկային գնով ընդունել միայն երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում` աճուրդի ավարտից հետո երկու օրվա ընթացքում այդ մասին ներկայացնելով գրավոր դիմում: Ընդ որում, եթե լոտի մեկնարկային գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի չափը, ապա պահանջատերը պարտավոր է մինչև գույքը հանձնելու մասին պայմանագիր կնքելը պարտապանին վճարել հանձնվող լոտի մեկնարկային գնի ու դատական ակտով որոշված պարտքի միջև եղած տարբերությունը:
Համաձայն նույն օրենքի 35.4 հոդվածի 5-րդ մասի` լոտը պահանջատիրոջը չի հանձնվում, և աճուրդային գործընթացը շարունակվում է, եթե առկա չէ պահանջատիրոջ համապատասխան դիմումը, կամ միևնույն պարտապանի գույքի բռնագանձման վերաբերյալ առկա են երկու և ավելի կատարողական թերթեր (բացառությամբ պետական տուրքի բռնագանձման կատարողական թերթերի):

2010-06-12 21:00 Հարց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին.: Կարո՞ղ է հարկադիր կատարողը գույքը արգելանքից հանել առանց համապատասխան դատական ակտի:
Պատասխան: Արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`
- առկա են "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 42-րդ հոդվածում նշված հիմքերը.
- դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.
- պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:

|