Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ   
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ...   
  
ԴԱՀԿ-ում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 2012-01-24 11:39
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության  գնդապետ Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել ... Տե'ս ավելին

Միհրան Պողոսյանը ամփոփել է ԴԱՀԿ ծառայության 2011թ. գործունեության արդյունքները 2012-01-18 16:57
   Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ... Տե'ս ավելին
ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն
ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա դատական ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքները, պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Մեդիադարան
Արձագանքներ
Հետախուզվում են
Հայտարարություն
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հղումներ
Կողմերի իրավունքները, պարտականությունները

Կատարողական վարույթի մասնակիցներն են կողմերը և (կամ) նրանց ներկայացուցիչները:

Կատարողական վարույթի կողմեր են պահանջատերը եւ պարտապանը:

Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը:

Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:

Կատարողական վարույթին կարող են մասնակցել երկու և ավելի պահանջատեր կամ պարտապան: Յուրաքանչյուր պահանջատեր կամ պարտապան կատարողական վարույթում մյուս կողմի նկատմամբ հանդես է գալիս ինքնուրույն: Նա կարող է նաև կատարողական վարույթին մասնակցությունը հանձնարարել համամասնակիցներից մեկին:

Կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն`

  1. կնքել հաշտության համաձայնություն
  2. կատարողական թերթով իրավունքները փոխանցել մեկ այլ անձի
  3. ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անել դրանցից, ստանալ պատճեններ,
  4. անել միջնորդություններ
  5. մասնակցել կատարողական գործողություններին,
  6. տալ բանավոր եւ գրավոր բացատրություններ, ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել փատարկներ եւ նկատառումներ,
  7. առարկել կատարողական վարույթին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների եւ նկատառումների դեմ,
  8. հայտնել բացարկներ,
  9. բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները,
  10. օգտվել օրենքով իրեն վերապահված այլ իրավունքներից:

Կատարողական վարույթի ընթացքում կողմերը պարտավոր են կատարել օրենքի պահանջները:

Քաղաքացիները կատարողական վարույթին կարող են մասնակցել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով:

Իրավաբանական անձանց մասնակցությունը կատարողական վարույթին իրականացվում է նրանց մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով, որոնք գործում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում կամ ներկայացուցիչների միջոցով:

Իրավաբանական անձի անունից հանդես եկող անձինք պարտավոր են ունենալ իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:

Հարկադիր աճուրդ

DataLex Դատական Տեղեկատվական Համակարգ


Առցանց հարց

Էլ. փոստ



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078 Հալաբյան փ. 41ա | Հեռ.(+374) 060 370-500
Copyright 2010 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ Արդարադատության Նախարարություն | Հարկադիր Կատարման Ծառայություն |
Designed & Developed by WebCenter design studio