Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-06-26 16:23 Տ Ե Ղ Ե Կ Ա Ց ՈՒ Մ

2020-06-23 10:38 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը ոչնչացնելու համար մրցույթի վերաբերյալ

2020-06-18 16:44 Մամուլի հաղորդագրություն
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Քաղաքացիների ընդունելություն

ՔԱՂՎԱԾՔ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի
2018 թվականի հուլիսի 9-ի
թիվ 355 հրամանից
 


 ԿԱՐԳ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ


1. Սույն կարգով սահմանվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող անձանց կողմից քաղաքացիների ընդունելության կարգը:

2.
Ծառայությունում քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է քաղաքացու ընդունելության վերաբերյալ դիմումի հիման վրա:

3.
Ծառայությունում քաղաքացիների ընդունելությունն իրականացնում են ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը և գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները:

4.
Ծառայությունում քաղաքացիների ընդունելության համար սահմանվում է հետևյալ ժամանակացույցը.

Գլխավոր հարկադիր կատարող, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Մեղրյան – յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը՝ ժամը 15:00 – 18:00

Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Լևոն Բալյան –  յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ուրբաթ օրը՝ ժամը 15:00 – 18:00

Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Արթուր Հակոբյան – յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ուրբաթ օրը՝ ժամը 15:00 – 18:00

5.
Քաղաքացիների ընդունելության համար նախնական գրանցումն իրականացնում է Ծառայության ընդհանուր բաժինը:

6.
Քաղաքացիները գրանցվելու համար ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ և ընդունելության նախնական նպատակի հակիրճ բովանդակությունը:

7.
Քաղաքացիներին ընդունող պաշտոնատար անձի մոտ քաղաքացիների ընդունելության նախնական գրանցումը դադարեցվում է յուրաքանչյուր ընդունելությունից 5 աշխատանքային օր առաջ:

8.
Սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետից հետո գրանցված քաղաքացիների հայտերը ներառվում են հաջորդ ամսվա ընդունելության ցուցակ:

9.
Դիմումատուի կամ հրավիրված անձի ցանկությամբ ընդունելությանը կարող է մասնակցել նրա փաստաբանը կամ օրինական ներկայացուցիչը (գրանցվելու համար ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ և/կամ լիազորագիր):

10. Ընդունելությունն իրականացնող պաշտոնատար անձի բացակայության դեպքում ընդունելությունը տեղափոխվում է այլ աշխատանքային օր, ինչի մասին նախապես տեղեկացվում է ընդունելության հերթագրված դիմումատուն կամ հրավիրված անձը:

11. Պաշտոնատար անձը կարող է չիրականացնել այն դիմումատուի ընդունելությունը, ում գրավոր կամ բանավոր (առնվազն մեկ անգամ ընդունելությունների ժամանակ) տրվել են պարզաբանումներ: Այդ դեպքում քաղաքացուն տրվում է պատճառաբանված գրավոր պատասխան:

12. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մոտ կատարվող ընդունելությանն անհրաժեշտության դեպքում կարող են մասնակցել գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները, խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը, միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, Ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Ծանոթություն. Պաշտոնատար անձը կարող է չիրականացնել այն դիմումատուի ընդունելությունը, ում դիմումում բարձրացված հարցը դուրս է Ծառայության գործունեության իրավասության շրջանակից:



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio