Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ   
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ...   
  
ԴԱՀԿ-ում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 2012-01-24 11:39
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության  գնդապետ Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել ... Տե'ս ավելին

Միհրան Պողոսյանը ամփոփել է ԴԱՀԿ ծառայության 2011թ. գործունեության արդյունքները 2012-01-18 16:57
   Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ... Տե'ս ավելին
ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն
ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա դատական ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքները, պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Մեդիադարան
Արձագանքներ
Հետախուզվում են
Հայտարարություն
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հղումներ
Հարկադիր կատարող

Հարկադիր կատարողը Ծառայությունում ծառայող ՀՀ քաղաքացին է, որն անմիջականորեն ապահովում է դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտերի կատարումը: Հարկադիր կատարողը դատական ակտերի հարկադիր կատարումն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ: Ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

Պաշտոնն ստանձնելիս յուրաքանչյուր հարկադիր կատարող Հայաստանի Հանրապետության դրոշի առջեւ եւ ՀՀ արդարադատության նախարարի սահմանած կարգով տալիս է հետեւյալ երդումը. ՙԵս` (անուն, հայրանուն, ազգանուն) Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում պաշտոն ստանձնելով, երդվում եմ. հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն եւ բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները՚:

Հարկադիր կատարողը երդում է տալիս մեկ անգամ, անհատական կարգով` երդման տեքստն ընթերցելու միջոցով:

Հարկադիր կատարողն ստորագրում է երդման տեքստը, որը պահպանվում է անձնական գործում:

Հարկադիր կատարողին շնորհվում է արդարադատության հատուկ կոչում:

Հարկադիր կատարողի իրավական կարգավիճակը, ինչպես նաեւ դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում նրա իրավունքները եւ պարտականությունները սահմանված են ՙԴատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին՚ ՀՀ օրենքով:

Ծառայությունում, որպես հարկադիր կատարող, ծառայության կարող է անցնել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, ինչպես նաև «Զինապարտության մաuին» ՀՀ oրենքի 12-րդ հոդվածի 1-ին մաuի «բ-ե» կետերով և 13-րդ հոդվածով նախատեuված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիների), տիրապետում է հայերենին, իր մասնագիտական գիտելիքներով, գործնական եւ անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով ունակ է կատարելու հարկադիր կատարողի պարտականությունները` անկախ սեռից, ազգությունից, ռասայից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական եւ առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է ՀՀ կառավարությունը:

Ծառայությունում որպես հարկադիր կատարող ծառայության չեն կարող անցնել այն քաղաքացիներ, որոնք.

  1. դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ
  2. դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից
  3. դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, եւ դատվածությունը սահմանված կարգով մարված կամ հանված չէ
  4. գտնվում է քրեական հետապնդման մեջ
  5. չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին

Հարկադիր կատարողների պաշտոնի նշանակում և ազատում է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:

Հարկադիր կատարողը պետք է անցնի պարտադիր ատեստավորում, ընդ որում յուրաքանչյուր տարի պարտադիր կարգով ատեստավորովում է հարկադիր կատարողների մեկ երրորդը:

Հարկադիր կատարողի իրավունքներն են`

  1. զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը
  2. իր անձնական գործի բոլոր նյութերին` իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաuտաթղթերի ծանոթանալն ու բացատրություններ ներկայացնելը
  3. ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ նյութեր եւ տեղեկատվություն ստանալը
  4. իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը
  5. դրամական բավարարում ստանալը
  6. սոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը
  7. իրավական պաշտպանությունը
  8. կոչումի` սահմանված կարգով բարձրացումը
  9. պաշտոնի նշանակման և ատեստավորման արդյունքները բողոքարկելը
  10. ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

Հարկադիր կատարողը կարող է ունենալ նաեւ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

Հարկադիր կատարողի պարտականություններն են

  1. ՀՀ Սահմանադրության, օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջների կատարումը
  2. մասնագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը
  3. ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը
  4. վերադաu մարմինների և պաշտոնատար անձանց` uահմանված կարգով ընդունած հրամաններն ու որոշումները, տրված կարգադրություններն ու ցուցումները կատարելը
  5. սահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ քննության առնելը եւ դրանց ընթացք տալը
  6. պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո
  7. եկամուտների հայտարարագիր ներկայացնելը
  8. հարկադիր կատարողի վարքագծի կանոնները պահպանելը:

Հարկադիր կատարողը կարող է ունենալ նաեւ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:

Հարկադիր աճուրդ

DataLex Դատական Տեղեկատվական Համակարգ


Առցանց հարց

Էլ. փոստ



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078 Հալաբյան փ. 41ա | Հեռ.(+374) 060 370-500
Copyright 2010 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ Արդարադատության Նախարարություն | Հարկադիր Կատարման Ծառայություն |
Designed & Developed by WebCenter design studio