Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-09-18 19:11 Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

2020-09-17 11:10 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում փորձագետ ներգրավելու համար

2020-09-14 11:05 Տեղեկատվություն ընտրված փորձագետի վերաբերյալ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքը

  Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անցկացվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից (այսուհետ` Ծառայություն):

 
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի (այսուհետ` աճուրդ) մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է Ծառայության էլեկտրոնային աճուրդի կայքերում` (այսուհետ` կայք).

   Աճուրդը անցկացվում է լոտի մեկնարկային գնի բարձրացմամբ:

  
Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը նեկայացնում է անձնագիր և սոցիալական քարտ:

 
Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճար է սառեցնում էլեկտրոնային պլաստիկ քարտի միջոցով, կամ վճարում Ծառայության դրամարկղ, կամ փոխանցում դեպոզիտ հաշվին:

 
Ծառայության դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին նախավճար վճարած մասնակցին տրվում է աճուրդի մասնակցի քարտ, որտեղ նշվում են Ծառայության ինտերնետային կայքի հասցեն, աճուրդի մասնակցի քարտի տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):

 
Մասնակցի գրանցումն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ կայքում նշված կարգով ներմուծելով էլեկտրոնային պլաստիկ քարտի կամ աճուրդի մասնակցի քարտի տվյալները (ծածկանունը եւ ծածկագիրը):

 
Եթե աճուրդի մասնակիցը ցանկանում է նախավճարը վճարել կանխիկ դրամով, ապա ներկայանում է Ծառայության որևէ մարզային բաժին կամ աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժին ու նախավճարը վճարելուց հետո գրանցվում է որպես աճուրդի մասնակից` ստանալով մասնակցի քարտ:

 
Մինչև տվյալ լոտի աճուրդի ավարտը մասնակիցն ինքն է կատարում հերթական գնային առաջարկները: Աճուրդում հաղթելուց հետո մասնակիցը երեք բանկային օրվա ընթացքում լոտի գնման գինն ամբողջությամբ վճարում է Ծառայության դեպոզիտ հաշվին՝ հաշվանցելով նախավճարը: Աճուրդում չհաղթած մասնակիցների նախավճարները վերադարձվում կամ ապասառեցվում են:

 
Մարզային բաժնում կատարված նախավճարների կտրոնները և աճուրդի մասնակցի տվյալները հաղորդվում են աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժին, որտեղ իրականացվում է մասնակցի գրանցումը:

 
Աճուրդում հաղթելու դեպքում մասնակիցը լոտի գնման գինը երեք բանկային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարում է նույն բաժնում, որտեղ վճարել էր նախավճարը՝ հաշվանցելով այն:

 
Աճուրդի մասնակիցը լոտն ուսումնասիրելու համար կայքում ծանուցումը հրապարակելուց հետո՝ տասը օրվա ընթացքում, կարող է դիմել Ծառայության՝ լոտի գտնվելու վայրի բաժին:




e-payments.am

Քո Արգելանքը

Հարկադիր էլեկտրոնային աճուրդ

Տեղեկատու

sms ծանուցում

Telegram Bot



Տեղեկատու


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio