| |
Կայքի քարտեզ
|
eng
|
pyc
|
հայ
|
|
|
 |
|
|
|
ԴԱՀԿ-ում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 2012-01-24 11:39 ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել ... Տե'ս ավելին
 Միհրան Պողոսյանը ամփոփել է ԴԱՀԿ ծառայության 2011թ. գործունեության արդյունքները 2012-01-18 16:57 Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ... Տե'ս ավելին |
|
|
|
|
- Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անցկացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից (այսուհետ` ծառայություն):
- Հարկադիր էլեկտրոնային աճուրդի (այսուհետª աճուրդ) մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է ծառայության էլեկտրոնային աճուրդի կայքերում` (այսուհետ` կայք):
- Աճուրդը անցկացվում է լոտի մեկնարկային գնի բարձրացմամբ:
- Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը նեկայացնում է անձնագիր սոցիալական քարտ:
- Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճար է սառեցնում էլեկտրոնային պլաստիկ քարտի միջոցով, կամ վճարում ծառայության դրամարկղ, կամ փոխանցում դեպոզիտ հաշվին:
- Ծառայության դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին նախավճար վճարած մասնակցին տրվում է աճուրդի մասնակցի քարտ, որտեղ նշվում են ծառայության ինտերնետային կայքի հասցեն, աճուրդի մասնակցի քարտի տվյալները (ծածկանունը եւ ծածկագիրը):
- Մասնակցի գրանցումը իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցովª կայքում նշված կարգով ներմուծելով էլեկտրոնային պլաստիկ քարտի կամ աճուրդի մասնակցի քարտի տվյալները (ծածկանունը եւ ծածկագիրը):
- Եթե աճուրդի մասնակիցը ցանկանում է նախավճարը վճարել կանխիկ դրամով, ապա ներկայանում է ծառայության որեւէ մարզային կամ աճուրդի կազմակերպման եւ գույքի իրացման բաժին եւ նախավճարը վճարելուց հետո գրանցվում է որպես աճուրդի մասնակից` ստանալով մասնակցի քարտ:
- Մինչեւ տվյալ լոտի աճուրդի ավարտը մասնակիցն ինքն է կատարում հերթական գնային առաջարկները£ Աճուրդում հաղթելուց հետո մասնակիցը երեք բանկային օրվա ընթացքում լոտի գնման գինը ամբողջությամբ վճարում է ծառայության դեպոզիտ հաշվինª հաշվանցելով նախավճարը£ Աճուրդում չհաղթած մասնակիցների նախավճարները վերադարձվում կամ ապասառեցվում են:
- Մարզային բաժնում կատարված նախավճարների կտրոնները եւ աճուրդի մասնակցի տվյալները հաղորդվում են աճուրդի կազմակերպման եւ գույքի իրացման բաժին, որտեղ իրականացվում է մասնակցի գրանցումը:
- Աճուրդում հաղթելու դեպքում մասնակիցը լոտի գնման գինը երեք բանկային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարում է նույն բաժնում, որտեղ վճարել էր նախավճարըª հաշվանցելով այն:
- Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք լոտն ուսումնասիրելու համար կայքում ծանուցումը հրապարակելուց հետո տասը օրվա ընթացքում կարող են դիմել լոտի գտնվելու վայրի ԴԱՀԿ ծառայության բաժին:
|
|
|
|
Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078 Հալաբյան փ. 41ա | Հեռ.(+374) 060 370-500
Copyright 2010 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ Արդարադատության Նախարարություն | Հարկադիր Կատարման Ծառայություն |
Designed & Developed by WebCenter design studio
|
|
|