Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Մամուլի հաղորդագրություն  2020-06-18 16:44
Մամուլի հաղորդագրություն

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների և քաղաքացի Ա. Եղիազարյանի  միջև ենթադրյալ միջադեպի առնչությամբ այսօր մամուլում տարածված հրապարակումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Ծառայության աշխատակիցները դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ս.թ.-ի հունիսի 15-ին Իսրայելյան փողոցի X հասցեում հերթական անգամ ձեռնամուխ են եղել տարբեր հիմնավորումներով մի քանի անգամ կասեցված և հետաձգված վտարման  գործողությունների կատարմանը:

Կատարողական գործողությունների ընթացքում պարտապաններից մեկի՝ Սուսաննա Մ.-ի  առողջական վիճակից ելնելով՝ հասցեի բնակիչների կողմից  հրավիրվել է շտապօգնություն: Բժշկի կողմից Սուսաննա Մ.-ի առողջական վիճակի վերաբերյալ տրված մասնագիտական ցուցման համաձայն` Ծառայության աշխատակիցների կողմից կատարողական գործողությունները դադարեցվել են, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Կատարողական գործողություններին մասնակցել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ մամուլում տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և առերևույթ պարունակում է զրպարտության հատկանիշներ: Կատարողական գործողությունների ընթացքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների կողմից պարտապան Ա. Եղիազարյանի նկատմամբ բռնություն չի իրականացվել: Կատարողական վարույթով իրականացված կատարողական գործողությունների գրեթե ողջ ժամանակահատվածում պարտապան Ա. Եղիազարյանը դրսևորվել է ոչ պատշաճ վարքագիծ՝ զուգորդված սադրիչ գործողություններով և անպարկեշտ արտահայտություններով, ինչպես նաև փորձ է կատարել խոչընդոտելու հարկադիր կատարողների ծառայողական պարտականությունների կատարմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ մամուլի հրապարակումների՝ իրականացվում է քննություն և ճշտվում են ենթադրյալ միջադեպի մանրամասները՝ հորդորում ենք ԶԼՄ մեր գործընկերներին այս փուլում ձեռնպահ մնալ կատարվածի վերաբերյալ հրապարակումներ և մեկնաբանություններ անելուց մինչև կճշտվեն բոլոր հանգամանքները և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հ.Գ. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն՝ հարկադիր կատարողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ` իրեն ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում:

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ













Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio