Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-06-26 16:23 Տ Ե Ղ Ե Կ Ա Ց ՈՒ Մ

2020-06-23 10:38 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը ոչնչացնելու համար մրցույթի վերաբերյալ

2020-06-18 16:44 Մամուլի հաղորդագրություն
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Դավիթ Բեգինյանն ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել  2020-02-10 15:45
Դավիթ Բեգինյանն ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է  անցկացրելՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը փետրվարի 10-ին անցկացրել է ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:
        Ըստ օրակարգի՝ ներկայացվել են հունվար ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները:
Զեկուցվել է, որ 2020թ․ հունվար ամսվա ընթացքում Ծառայության կողմից պահանջատերերի օգտին վերականգնվել է 2 մլրդ 294մլն 611 հազար ՀՀ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշը՝ 7,7%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 130․087 վարույթի, կարճվել և ավարտվել է 95․894 կատարողական վարույթ:
Խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է ներկայացվել նաև նախորդ ամսվա ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, ստացված գրությունների, դիմումների, թեժ գծին ուղղված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը:
Մասնավորապես՝ Ծառայության արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 6571 քաղաքացի։
Անդրադառնալով Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությանը, ըստ որի՝ 2020թ․ հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը նշել է՝ հնարավոր է լինեն դեպքեր, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող քաղաքացիները, տեսնելով աշխատավարձի բանկային հաշվեհամարի վրա կիրառված արգելանքը, ներկայացնեն համապատասխան տեղեկանք՝ տրված գործատուի կողմից:
"Նման դեպքերը պետք է պահել ուշադրության կենտրոնում և օպերատիվ ընթացք տալ յուրաքանչյուր քաղաքացու աշխատավարձի տնօրինմանը վերաբերող դիմումին, ինչպես նաև բացատրել աշխատավարձի վրա արգելանքի կիրառման և դրա վերացման սահմանված ընթացակարգերը", -ասել է Դավիթ Բեգինյանը։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների պատշաճ կազմակերպման և իրականացման ուղղությամբ։






Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio