Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-11-11 17:26 Դավիթ Բեգինյանն ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2019-10-24 16:43 Դավիթ Բեգինյան. «Մեր նպատակն է շարունակել բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը»

2019-10-07 16:56 Ամենամասյա աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԿԱԾ-ում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Դավիթ Բեգինյան. «Մեր նպատակն է շարունակել բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը»  2019-10-24 16:43
Դավիթ Բեգինյան. «Մեր նպատակն է շարունակել բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը»Հարկադիր կատարումն ապահավող ծառայությունում ամփոփվել են առաջատար և գլխավոր խմբի հարկադիր կատարողների ատեստավորման արդյունքները: Հոկտեմբերի 15-24-ը անցկացված ատեստավորմանը մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային ստորաբաժանումների 73 հարկադիր կատարող:
Ատեստավորման հանձնաժողովի նախագահ, Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը հանձնարարել է, որ ատեստավորվողները հանդես գան օրենսդրական բարեփոխումների և աշխատանքի կազմակերպման նոր առաջարկություններով, միաժամանակ հիմնավորելով դրանց կիրառելության արդյունավետությունը:
        "Իրավական գիտելիքներից, գործնական կարողություններից բացի, յուրաքանչյուր հարկադիր կատարողից ակնկալում եմ՝ լինել վճռական և նախաձեռնող, հանդես գալ օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկներով, որովհետև մեր ամենօրյա գործնական աշխատանքի ընթացքում են առաջ գալիս այն խնդիրները, որոնք օրենսդրական կարգավորման կարիք ունեն: Մեր նպատակն է շարունակել բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Քաղաքացին հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը պետք է ընկալի ոչ թե որպես պատժիչ օղակի, այլև իր խախտված իրավունքը վերականգնող կառույցի", -ասել է Դավիթ Բեգինյանը:
Հիշեցնենք, որ ատեստավորումն անցկացվում է՝ համաձայն "Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին" ՀՀ օրենքի, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Հարկադիր կատարողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:






Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio