Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-11-11 17:26 Դավիթ Բեգինյանն ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2019-10-24 16:43 Դավիթ Բեգինյան. «Մեր նպատակն է շարունակել բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը»

2019-10-07 16:56 Ամենամասյա աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԿԱԾ-ում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Ամենամասյա աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԿԱԾ-ում  2019-10-07 16:56
Ամենամասյա աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԿԱԾ-ումՀարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ, որը վարել է Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը։
        Ըստ օրակարգի՝ ներկայացվել են սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները:
Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 2 մլրդ. 601 մլն. ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է ավելի քան 44 մլն. ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել է 103260 կատարողական վարույթ, կարճվել և ավարտվել է 106746 կատարողական վարույթ:
Զեկուցվել է, որ սեպտեմբեր ամսվա ոչ աշխատանքային օրերին կազմակերպված հերթապահությունների ընթացքում 794 կատարողական վարույթի շրջանակում վերացվել են տրանսպարտային միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները՝ Ճանապարհային ոստիկանությունում համապատասխան ձևակերպումներ կատարելու նպատակով:
Խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է ներկայացվել նաև նախորդ ամսվա ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, ստացված գրությունների, դիմումների, թեժ գծին ուղղված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես՝ Ծառայության արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 6817 քաղաքացի:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրացված հարցերի լուծման առնչությամբ:





Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio