Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-09-20 18:45 Անկախության տոնի առթիվ Դավիթ Բեգինյանի հրամաններով մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են

2019-09-12 16:47 Մրցույթին մասնակցած թեկնածուներից 10-ը համալրել են հարկադիր կատարողների շարքերը

2019-09-10 11:05 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության հարկադիր կատարողներին մասնագիտական օրվա առթիվ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Դավիթ Բեգինյանն ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել  2019-09-09 16:21
Դավիթ Բեգինյանն ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը սեպտեմբերի 9-ին ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի, կառուցվածաքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:
        Ըստ օրակարգի՝ ներկայացվել են օգոստոս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները:
Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 2 մլրդ. 309 մլն. ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման կատարողական վարույթներով վերականգնվել է ավելի քան 52 մլն. ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել է 106450 կատարողական վարույթ, կարճվել և ավարտվել է 101949 կատարողական վարույթ:
Խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է ներկայացվել նաև նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես՝ զեկուցվել է, որ օգոստոս ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 10.632 դիմում և գրություն:
Ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարին հասցեագրված 25 դիմում-բողոքի: Թեժ գծով ստացվել և ընթացք է տրվել 27 բողոքի: Ծառայության արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 5264 քաղաքացի:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ աշխատանքների արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների համակարգված լուծման ուղղությամբ:






Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio