Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-08-12 16:28 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2019-08-06 10:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է

2019-08-05 16:51 Օգոստոսի 4-ից ուժի մեջ են մտել մի շարք օրենքներ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հակոբ Հակոբյանը հանդիպում-քննարկում է անցկացրել Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողների հետ  2019-07-18 14:28
Հակոբ Հակոբյանը հանդիպում-քննարկում է անցկացրել Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողների հետ

      :


       ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ հուլիսի 17-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Տավուշի  մարզային բաժին:


      Հերթական մարզային այցելության ընթացքում, շրջայց կատարելով Տավուշի բաժնում, Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը տեղում ծանոթացել է հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին:


      Շրջայցից հետո հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Տավուշի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Հովհաննես Մինասյանը զեկուցել է ղեկավարին  հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների, հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վիճակագրության, ինչպես նաև բռնագանձված ու վերականգնված գումարների մասին:


      Մարզային բաժնի աշխատակիցերի հետ Ծառայության ղեկավարը  խոսել է աշխատանքային պայմանների մասին, մեկ անգամ ևս շեշտել, որ դրանք առաջնահերթություն են համարվում և շարունակում են մնալ Ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում:


      Հակոբ Հակոբյանն անդրադարձել է Տավուշի  մարզային բաժնի խնդիրներին, լսել Ծառայության մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումներն ու առաջարկություններն՝ ուղղված ծառայողական գործունեության արդյունավետության բարձրացմանը:


      Կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել քաղաքացիների հետ տարվող աշխատանքներին, հորդորել է հետևողական, բացատրական աշխատանք տանել՝ ներկայացնելով նաև կատարողական վարույթի շրջանակում նրանց իրավունքներն ու պարտականությունները: Միաժամանակ պահանջել է հարկադիր կատարողներից սրտացավ մոտեցում ցուցաբերել  յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ և օպերատիվ արձագանքել դիմում-գրություններին:


       Մարզային այցի շրջանակներում  Հակոբ Հակոբյանը իրականացրել է խնդրահարույց վարույթներով քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քննարկվել են կատարողական վարույթի ընթացիկ հարցեր, մասնավորապես՝  հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացմանն առնչվող հարցեր:


       Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը կառույցի ղեկավարը Տավուշի մարզային բաժնի աշխատանքը դրական է գնահատել, հորդորել  չբավարարվել արձանագրված արդյունքներով և բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան    հանձնարարականներ:











Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio