Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-08-12 16:28 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2019-08-06 10:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է

2019-08-05 16:51 Օգոստոսի 4-ից ուժի մեջ են մտել մի շարք օրենքներ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ  2019-07-09 12:24
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸՀարկադիր կատարման ծառայությունում ս/թ հուլիսի 8-ին քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2019 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները:
Հրավիրված կիսամյակային աշխատանքային խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը:
Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը ներկայացրել է հաշվետու զեկույց՝ բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:
2019 թվականի 1-ին կիսամյակում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 15 112 938 554 ՀՀ դրամ, ինչը գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը շուրջ 38,10 %-ով: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 606 070 կատարողական վարույթների, այս ցուցանիշը 2018 թվականի համեմատ նվազել է 5,87%-ով: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 578 090, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 3,15%-ով: Մնացորդ կատարողական վարույթների թիվը կազմել է 27 980:
Ծառայության բաժինների պետերը ներկայացրել են կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, բաժիններում առկա խնդիրներն ու Ծառայության ղեկավարից ստացել կոնկրետ հանձնարարականներ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Հակոբյանը կարգադրել է խստագույնս հետևողական լինել ուղղակի վաճառքի ներկայացվող գույքի վաճառքի ողջ գործընթացին և հաշվետու լինել արդյունքների վերաբերյալ:
Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում Հակոբ Հակոբյանը հանձնարարել է Ծառայության աշխատակիցներին խստորեն պահպանել կատարողական վարույթների իրականացման ժամկետները, պահանջել է լինել խիստ հետևողական աշխատանքային կարգապահության պահպանման հարցում, գործողություններում՝ օպերատիվ և աշխատել սրտացավությամբ:
Քաղաքացիների հետ տարվող աշխատանքների առումով գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի պահանջն անփոփոխ է՝ Ծառայությունը պետք է շարունակի բաց և հասանելի աշխատելաոճը, տեղեկատվության հասանելիություն ապահովելով քաղաքացիների համար, յուրաքանչյուր քաղաքացու դիմումին առավել հանգամանալից, պարզ, միաժամանակ նաև օրենքի սահմաններում տալով սպառիչ պատասխաններ:
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը Հակոբ Հակոբյանը դրական է գնահատել Ծառայության 2019 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները իր խոսքում նշելով, որ, թեև թվային ցուցանիշներն գոհացուցիչ են, այդուհանդերձ նոր նշաձող պետք է դրվի Ծառայության առջև և նոր հաջողություններ արձանագրվի:
Հակոբ Հակոբյանը հանձնարարականներ է տվել Ծառայության ղեկավար անձնակազմին առաջիկա աշխատանքների իրականացման հետ կապված







Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio