Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ   
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ...   
  
ԴԱՀԿ-ում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 2012-01-24 11:39
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության  գնդապետ Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել ... Տե'ս ավելին

Միհրան Պողոսյանը ամփոփել է ԴԱՀԿ ծառայության 2011թ. գործունեության արդյունքները 2012-01-18 16:57
   Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ... Տե'ս ավելին
ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն
ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա դատական ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքները, պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Մեդիադարան
Արձագանքներ
Հետախուզվում են
Հայտարարություն
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հղումներ
ԴԱՀԿ ծառայության 2010 թ. I կիսամյակի աշխատանքի ամփոփում  2010-07-22 19:23

2010 թ. I կիսամյակում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դատարանների որոշումներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ պետական բյուջեի օգտին բռնագանձել եւ ուղիղ մարումով վերականգնել է ավելի քան 5,5 միլիարդ դրամ: Այդ մասին հայտնեց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը կիսամյակի ամփոփմանը նվիրված ծառայության ընդլայնված խորհրդակցության ընթացքում:

"Դա բավարար ցուցանիշ է, սակայն ոչ բավական: 2008 թ. I կիսամյակի համեմատությամբ կատարողական թերթերի հոսքը կրկնակի ավելացել է: Այս տարվա I կիսամյակում ծառայության բաժինների վարույթում գտնվել է շուրջ 60 հազար գործ, ինչը որոշ ժամանակաշրջաններում տարեկան ցուցանիշն է կազմել: Այս հոսքը պարտադրում է մեզ ավելացնել աշխատանքի արդյունավետությունը", իր խոսքում ասեց Մ.Պողոսյանը: Ծառայության ղեկավարը նշեց նաեւ հետաքրքրական փաստ, այս տարվա միայն I կիսամյակում պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 880 միլիոն դրամ:

Մ.Պողոսյանի կարեւորեց տնտեսական բնույթի վարույթներով կեղծ սնանկության ռիսկերի բացահայտումն ու չեզոքացումը: Այդ նպատակով ԴԱՀԿ ծառայությունում կազմավորվել է "ռիսկային" վարույթների բազմամակարդակ ուսումնասիրման եւ վերլուծությամ համակարգ: 2010 թ. I կիսամյակում ՀՀ Գլխավոր դատախուզություն է ուղարկվել 24 նմանատիպ գործ, որոնցից 6-ով հարուցվել է քրեական գործ, իսկ նմացածը ընթացքի մեջ են:     

Հաշվետու ժամանակաշրջանում ԴԱՀԿ ծառայության 31 աշխատակիցների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, որոնց արդյունքում 5 աշխատակից ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, 5-ը` ազատվել աշխատանքից:

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նախազգուշացնում է, որ դատական ակտերը կամովին չկատարելու դեպքում ծառայությունը իրեն վերապահված գործառույթները իրականացնելու է հետեւողականորեն եւ օրենքի ողջ խստությամբ:

ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար

Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078 Հալաբյան փ. 41ա | Հեռ.(+374) 060 370-500 Copyright 2010 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ Արդարադատության Նախարարություն | Հարկադիր Կատարման Ծառայություն | Designed & Developed by WebCenter design studio