Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-09-18 19:11 Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

2020-09-17 11:10 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում փորձագետ ներգրավելու համար

2020-09-14 11:05 Տեղեկատվություն ընտրված փորձագետի վերաբերյալ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել Մինսկում  2018-11-16 11:57

   Նոյեմբերի 15-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի գլխավոր դատական կատարող Դմիտրի Կովալենկոյի հրավերով շրջայց է կատարել Բելառուսի հարկադիր կատարման գլխավոր վարչության Մինսկի տարածքային ստորաբաժանումում՝ տեղում ծանոթանալով բելառուս գործընկերների աշխատանքային պայմաններին, գործնական կարողություններին, քննարկել նրանց հետ կատարողական վարույթների ընթացքին, դրանց նմանությանն ու տարբերությանն առնչվող մի շարք հարցեր: Շրջայցին մասնակցել են նաև Ռուսաստանի, Վրաստանի և Ուզբեկստանի հարկադիր կատարման ծառայությունների պատվիրակությունները:
  
Նույն օրն առավոտյան Մինսկում կայացել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանի և Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը: Ընդունելությանը ներկա է գտվել նաև Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը:
 
Զրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանն Արմեն Ղևոնդյանին ներկայացրել է, որ Ծառայությունը կարևորում է միջազգային համագործակցության ակտիվացումն ու խորացումը գործընկեր կառույցների հետ՝ հաստատուն քայլերով իր դիրքերն ամրապնդելով միջազգային հարթակում: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Բելառուսի հարկադիր կատարման մարմինների սերտ համագործակցությանը:
  
Հիշեցնենք, որ Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը ս/թ նոյեմբերի 13-15-ը Մինսկում էր՝ մասնակցելու «Հարկադիր կատարման համակարգի զարգացումը» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին:





Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio