Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-02-20 16:43 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը համալրվել է նոր կադրերով

2020-02-10 15:45 Դավիթ Բեգինյանն ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2020-01-20 17:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի գործունեության արդյունքները
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Միջազգային համաժողով Սանկտ Պետերբուրգում  2010-07-08 13:45

Ս/թ հուլիսի 6-8 Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացավ միջազգային գիտագործնական համաժողով «Դատարանների եւ այլ մարմինների որոշումների հարկադիր կատարումը։ Պաշտոնատար անձանց իրավասությունները կատարողական գործողություններ իրականացնելիս» թեմայով, որին մասնակցում էր նաեւ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորությամբ։

Համաժողովին հրավիրված էին 17 երկրների հարկադիր կատարման կառույցների պատվիրակություններ, մասնավորապես` Գերմանիաից, Բելարուսից, Լատվիաից, Լիտվաից, Էստոնիաից, Ֆինլանդիաից, Իսրաելից, Չեխիաից, Ադրբեջանից և այլն։ Համաժողովի ընթացքում կայացավ փորձի փոխանակում, քննարկվեցին միջազգային համագործակցությանը վերաբերվող տարաբնույթ հարցեր, նախանշվեցին համագործակցության զարգացման հեռանկարները։

Իր զեկույցում Մ.Պողոսյանը անդրադար-ձավ ՀՀ-ում հարկադիր կատարման գործընթացն ապահովող օրենսդրության ձեւավորմանն ու զարգացմանն առնչվող որոշ առանցքային հիմնահարցերին։ Իր խոսքում նա առանձին անդրադար-ձավ հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ներ-կայումս գործող համակարգին (www.ajurd.am), նախանշեց համակարգի զարգացման միտումները – դրանց կյանքի կոչման հնարավոր ուղիները։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, մասնավորապես, նշեց`

«Համակարգի կատարելագոծմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները այսօր ծառայության համար շարունակում են մնալ արդիական։ Հայաստանի անկախութ­յու­նից ի վեր ան­ցած ճա­նա­պար­հը, դրա­նից քաղ­ված դա­սե­րը, դատաիրավական բա­րե­փո­խում­նե­րի ա­ռա­ջին փու­լում ստեղծ­ված կա­ռույց­նե­րի գոր­ծու­նեութ­յան փոր­ձը և դրանց հա­մադ­րու­մը հա­մաշ­խար­հա­յին փոր­ձի հետ մեզ բե­րում են հետևյալ հա­մոզ­ման. ա­ռանց հա­մա­պա­տաս­խան ամ­բող­ջա­կան, հա­մա­լիր, գիտականորեն և գործ­նա­կա­նո­րեն հիմ­նա­վոր­ված հա­յե­ցա­կար­գի մշակ­ման ցան­կա­ցած բա­րե­փո­խում, այդ թվում և օ­րենսդ­րա­կան, դա­տա­պարտ­ված է ան­հա­ջո­ղութ­յան։

Այս կարևո­րա­գույն ու բարդ խնդրի լուծ­ման հա­մար որոշակի ողջամիտ ժա­մա­նակ է պա­հանջ­վում։ Անց­կացվելիք ար­մա­տա­կան դա­տաի­րա­վա­կան բա­րե­փո­խու­մների համա­տեքս­տում անհրաժեշտ է մշա­կել ու ըն­դու­նել մար­դու բնա­կան ի­րա­վունք­նե­րի ու ա­զա­տութ­յուն­նե­րի ա­ռաջ­նայ­նութ­յան վրա կա­ռուց­ված, հայ­րե­նա­կան դրա­կան փոր­ձը հաշ­վի առ­նող, ար­տա­սահ­ման­յան ժո­ղովր­դա­վա­րա­կան, ի­րա­վա­կան պե­տութ­յուն­նե­րի դա­տա­վա­րա­կան ինս­տի­տուտ­նե­րը օգ­տա­գոր­ծող հա­մա­կարգ։

Կատարողական վարույթներով տարբեր երկրների օրենսդրությունների ներդաշնակեցումը անշուշտ կնպաստի կոնկրետ երկրի սահմաններից դուրս առանձին կատարողական գործողություններով իրավական օգնության արդյունավետ միջոցների և երաշխիքների կիրառմանը»։

 

 

ԴԱՀԿ ծառայության մամլո քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio