Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-09-22 18:31 Անկախության տոնի կապակցությամբ պարգևատրվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մի շարք աշխատակիցներ

2020-09-21 12:31 Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

2020-09-18 19:11 Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն  2018-02-12 14:04

  Այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
 
Ըստ սահմանված օրակարգի՝ Ծառայության ընդհանուր բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Մ.Մարությանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացրել նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակում սպասարկված քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Այնուհետ Ծառայության ղեկավարին է ներկայացվել մանրամասն վերլուծություն՝ թեժ գծով ստացված զանգերի ընդհանուր բովանդակության և դրանց միջոցով լուծում տրված հարցերի մասին: Մասնավորապես, զեկուցվել է, որ կրճատվել են քաղաքացիների զանգերը հատկապես տեղեկատվություն ստանալու վերաբերյալ, ինչը վկայում է հասարակության իրազեկմանն ուղղված Ծառայության որդեգրած քաղաքականության դրական արդյունքների մասին: Արմեն Հարությունյանը հանձնարարել է Ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, արդարադատության կապիտան Գ.Կուրղինյանին՝ ընթացիկ տարում ևս լայնածավալ աշխատանքներ տանել քաղաքացիների իրազեկման նպատակով մշակվող հոլովակների, տպագիր նյութերի, տեղեկատվական բուկլետների և այլ միջոցներով Ծառայության գործառույթները լուսաբանելու նպատակով:
 
Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության մայոր Ֆ.Մեղրյանը զեկուցել է նախորդ ամսվա ընթացքում բաժնի կողմից կատարված աշխատանքների մասին: Ներկայացվել է, որ Ծառայության արագ սպասարկման գրասենյակում ներդրված առցանց հերթագրման համակարգը ևս տալիս է իր դրական արդյունքները: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետին 2018 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրով նախատեսված բոլոր հանձնարարականները կատարել սահմանված ժամանակացույցով և արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:
 
Ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժ/պ, արդարադատության մայոր Տ.Հակոբյանը ներկայացրել է հաշվետու ամսվա ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի վերաբերյալ ամփոփ վիճակագրությունը: Ծառայության ղեկավարին ներկայացվել է նաև, որ վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններին ամբողջությամբ համապատասխանեցնելու նպատակով հարկադիր էլեկտրոնային աճուրդների իրականացման կայքում կատարվել են փոփոխություններ:
 
Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լ.Բալյանը հաշվետու զեկույց է ներկայացրել բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալի, հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների թվի վերաբերյալ ինչպես ամսական, այնպես էլ նախորդ հաշվետու տարվա կտրվածքով: Լ.Բալյանը ներկայացրել է նաև 2018 թվականի հունվարին Ծառայության տարբեր բաժիններում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տեսչական ստուգում անցած բաժինների պետերին հանձնարարել է սեղմ ժամկետում վերացնել արձանագրված բացթողումները և հետևողական լինել՝ դրանք հետագայում բացառելու նպատակով:
 
Քննարկվել են նաև առանձին կատարողական վարույթների շրջանակներում իրականացվող տարաբնույթ կատարողական գործողություններին առնչվող մի շարք հարցեր:
  
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարը կարևորել է նաև մարզային այցելությունները՝ նշելով, որ դրանք ընթացիկ տարում ևս լինելու են շարունակական՝ մարզային ստորաբաժանումներում տեղում քննարկելու կատարվող աշխատանքների ընթացքը:
 
Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին հանձնարարել է առանձնակի հետևողական լինել քաղաքացիներից ստացվող դիմումներով, գրություններով և զանգերով ստացված հարցումների նկատմամբ և օպերատիվ ընթացք տալ բարձրաձայնված բոլոր խնդիրներին:







Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio