Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-09-22 18:31 Անկախության տոնի կապակցությամբ պարգևատրվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մի շարք աշխատակիցներ

2020-09-21 12:31 Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

2020-09-18 19:11 Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել երեխաների տեսակցության և հանձնման բնույթի կատարողական վարույթներին առնչվող հարցերով  2017-05-23 14:38

   Այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայությունում, որին մասնակցել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդականը, Ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային բաժինների մի քանի պետեր:
 
Աշխատանքային խորհրդակցության օրակարգում էին ալիմենտի բռնագանձման, երեխաների հետ տեսակցության և հանձնման հետ կապված կատարողական վարույթներով ի հայտ եկող խնդիրները, կատարողական գործողությունների իրականացման ընթացքում ծագող հարցերը:
 
Արմեն Հարությունյանին են զեկուցվել վերոնշյալ կատարողական վարույթներով անհրաժեշտ խորհրդատվություն ու մասնագիտական օժանդակություն տրամադրող, ինչպես նաև նմանատիպ կատարողական վարույթներով միանման իրավակիրառ պրակտիկա ապահովելու նպատակով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ոչ վաղ անցյալում ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքները:
 
Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ հոգեբանների ներգրավումը նման բարդ և նուրբ լուծում պահանջող կատարողական վարույթներում, միանշանակ, տալիս է իր դրական արդյունքները: Այս գործընթացը լինելու է շարունակական՝ միաժամանակ ապահովելով կատարողական վարույթի կողմերի իրավունքների ու շահերի լիակատար ապահովումը:
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև իրավակիրառ պրակտիկայում հանդիպող որոշ հարցեր, որոնց կյանքի կոչման ուղղությամբ անհրաժետ է գործող օրենսդրության կատարելագործում, ինչպես նաև առաջադրվել են այդ հարցերի լուծման հնարավոր գործնական մեխանիզմներ:
 
Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարականներ է տվել Ծառայության համապատասխան իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին:






Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio