Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-09-22 18:31 Անկախության տոնի կապակցությամբ պարգևատրվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մի շարք աշխատակիցներ

2020-09-21 12:31 Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

2020-09-18 19:11 Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունը պարզաբանում է  2017-02-17 18:17

  Ս/թ փետրվարի 16-ին <<Առավոտ>> օրաթերթում հրապարակված՝ <<Մանկական օգտագործված հագուստ ու կոշիկներ՝ ԴԱՀԿ-ի աճուրդում>> վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը հայտնում է, որ 25.01.2016թ. տրվել է թիվ ԵԿԴ-3879/02/15 կատարողական թերթը, որում նշված՝ <<Ալյանս Տերմինալ>> ՍՊԸ մաքսային պահեստում գտնվող 1488 զույգ մանկական կոշիկը ճանաչվել է տիրազուրկ՝ հանձնվելով պետության սեփականությանը: Միաժամանակ, 19.01.2016թ. տրված մեկ այլ՝ թիվ ԵԿԴ-4966/02/15 կատարողական թերթով 734 կգ քաշով օգտագործված կոշիկն ու հագուստը ևս ճանաչվել են տիրազուրկ՝ հանձնվելով պետության սեփականությանը: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի <<Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 146-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ վերոնշյալ կատեգորիայի գույքերը հանձնվում են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությանը` <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրացնելու համար:
 
Ինչ վերաբերում է նույն հրապարակման մեջ նշված՝ խոտհարքների ու վարելահողերի ցածր գնին, ապա տեղեկացնում ենք, որ համաձայն <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35.4 հոդվածի 2-րդ մասի՝ եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով: Հետևապես, այսպես կոչված վաճառվող հողերի «ջրի գինը» բացառապես պայմանավորված է հերթական հարկադիր էլեկտրոնային աճուրդում որևէ գնորդ չունենալու հանգամանքով:
  Հրապարակման մեջ նշված բժշկական կենտրոնի գույքի՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդում իրացվելու հետ կապված՝ հստակեցնում ենք, որ նշված գույքը ֆիզիկական անձանց համատեղ սեփականություն է, և չի հանդիսանում բժշկական կենտրոնի գույքը:
  Հարկադիր կատարման ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին Ծառայության գործունեությանն առնչվող հրապարակումներ կատարելիս և հետևություններ անելիս հենվել բացառապես ճշտված ու հիմնավորված տեղեկատվության վրա:



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio