Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-09-18 19:11 Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

2020-09-17 11:10 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում փորձագետ ներգրավելու համար

2020-09-14 11:05 Տեղեկատվություն ընտրված փորձագետի վերաբերյալ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը լիիրավ անդամի կարգավիճակով կմասնակցի Հաագայում կայանալիք լիագումար նիստին  2015-11-24 11:05

   Դատական կատարողների միջազգային միության նախագահ Ֆրանսուազա Անդրիեի հրավերով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն` Հաագա:
   Նոյեմբերի 25-27-ին անցկացվելիք Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը կմասնակցի լիիրավ անդամի կարգավիճակով: Նիստը նվիրված է Հաագայի կոնվենցիայի ընդունման 50-ամյակին:
   Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 5-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսի ընթացքում ստորագրվել է Հայաստանի հարկադիր կատարման ծառայության՝ Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ դառնալու մասին արձանագրային փաստաթուղթը: Այն ստորագրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը և Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը: Նույն օրը՝ Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը  արդեն լիիրավ անդամի կարգավիճակով մասնակցել է Դատական կատարողների միջազգային միության նախագահի ընտրությանը: Այնուհետ, Կոնգրեսի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես Դատական կատարողների միջազգային միության 2016 թվականի գարնանային մշտական խորհրդի նիստն անցկացնելու  վայր:
   Նշենք, որ ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջինն է, որտեղ կանցկացվի նմանատիպ միջոցառում:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio