Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-10-23 10:28 Ժամանակավորապես դադարեցվում է գրասենյակի աշխատանքը

2020-10-22 10:45 Տեղեկատվություն ընտրված ՏՏ փորձագետի վերաբերյալ

2020-10-22 10:45 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ անշարժ գույքի գնահատման ծառայություններ մատուցելու մրցույթի կազմակերպման վերաբերյալ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ և այլ փաստաթղթեր
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
Միհրան Պողոսյանը հանդիպում է ունեցել իր ռուսաստանցի գործընկերոջ հետ  2015-09-09 15:53

   Կատարողական վարույթի հիմնահարցերով Բուրյաթիայի Հանրապետությունում այս օրերին անցկացվող գիտագործնական համաժողովի 2-րդ օրը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հետ:
   Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է հարուցված կատարողական վարույթներով փոխօգնության կարգով վարույթի կողմերին առընչվող տեղեկատվության փոխանակման մեխանիզմների պարզեցման և հստակեցման անհրաժեշտության հարցը: Սույն հարցի արդիականությունը պայմանավորված է հատկապես այն հանգամանքով, որ կատարողական վարույթներով պարտապան հանդիսացող անձինք երբեմն փոխում են իրենց մշտական բնակության կամ ժամանակավոր գտնվելու վայրը՝ այդ թվում հարևան երկրներ մեկնելով, ինչն էապես բարդացնում է կատարողական գործողությունների օրենքով նախատեսված պատշաճ ժամկետներում և կարգով իրականացմանը:
   Միհրան Պողոսյանը և Արթուր Պարֆենչիկովը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները համագործակցության համապատասխան հուշագրի տեսքով մոտ ժամանակներս ամրագրելու հարցում:
   Բացի գործնական կիրառման հարցերից, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կարևորել է նաև գիտական ոլորտում կատարողական վարույթի հիմնախնդիրներով կատարված աշխատանքների և արձանագրած նվաճումների վերաբերյալ փորձի փոխանակման հարցը: Այս ուղղությամբ ևս հանդիպման ընթացքում ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ և նախանշվել են առաջիկայում ձեռնարկվելիք կոնկրետ քայլերը:
   Կողմերը երկուստեք փաստել են, որ նմանատիպ նախաձեռնությունները լավ նախադրյալ են ՀՀ հարկադիր կատարման ծառայության և ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության միջև առկա համագործակցության մակարդակը մեկ այլ հարթության բարձրացնելու համար:  


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio