Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-09-22 18:31 Անկախության տոնի կապակցությամբ պարգևատրվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մի շարք աշխատակիցներ

2020-09-21 12:31 Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

2020-09-18 19:11 Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայության անակնկալը առաջին դասարանցիներին  2015-07-29 17:39

  Նոր ուսումնական տարվան ընդառաջ Հարկադիր կատարման ծառայությունը ալիմենտի բռնագանձման վարույթներով շահառու մայրաքաղաքի և մարզերի  առաջին դասարանցիների համար անակնկալ էր  պատրաստել՝ նվիրելով պայուսակներ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով: 
   Հարկադիր կատարման ծառայության հրավերով Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները Երևան քաղաքի և Շիրակի մարզի առաջին դասարանցիների համար հանդես են եկել  շոու ծրագրով և թատերական ներկայացմամբ: Միջոցառման ավարտին  հարկադիր կատարողները նրանց նվիրել են պայուսակներ` անհրաժեշտ գրենական պիտույքներով: Հանրապետության մյուս մարզերում հարկադիր կատարողներն անձամբ են այցելել առաջին դասարանցիներին,  շնորհավորել նրանց  գալիք ուսումնական տարվա կապակցությամբ և նվերներ հանձնել:
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորել է առաջին դասարանցիներին՝ մաղթելով նրանց  անհոգ մանկություն և լուսավոր ապագա: 
   "Երեխաների անհոգ առօրյայի ապահովումը մեր բոլորիս խնդիրն է. աշխատելով այս երեխաների հետ` հարկադիր կատարողներն ունեն գերխնդիր՝ օրենքի տառի համաձայն գործադրել բոլոր միջոցները, որպեսզի երեխաների իրավունքներն առավելագույնս պաշտպանված լինեն: Մենք պարտավոր ենք աշխատանք տանել նրանց ծնողների հոգսերը նվազեցնելու ուղղությամբ: Քաղաքացու, հասարակության, պետության նման հոգատարությունն իր ապագայի հանդեպ անպայման տալիս է իր առողջ պտուղները",-ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
   Հիշեցնենք, որ Հարկադիր կատարման ծառայությունում ներկայումս ընթացքի մեջ է 1884 կատարողական վարույթ, որից 1161-ը՝ մարզերից: Հարկադիր կատարման ծառայությունն
աշխատանք է տանում շուրջ 2895 երեխայի հետ: Ծառայության գործառույթներից են ալիմենտներին վերաբերող գանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին:

 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio