Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-02-20 16:43 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը համալրվել է նոր կադրերով

2020-02-10 15:45 Դավիթ Բեգինյանն ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2020-01-20 17:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի գործունեության արդյունքները
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած արտասահմանյան գործընկերներին  2015-04-25 13:44

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր  ընդունել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին, Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի Պատվո դատարանի նախագահ Ուրմաս Տարնոյին, Դատական կատարողների միջազգային միության խորհրդի անդամ, դատական կատարող Մարկ Շմիցին և Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի գլխավոր տնօրեն Եվա Լիեդստրոմ Ադլերի գլխավորած պատվիրակությանը: Նրանք  Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ԴԱՀԿ ծառայության՝ ապրիլի 26-ին դեպի Ծիծեռնակաբերդ նախաձեռնած երթին:
   Ընդունելությունից հետո հյուրերը Միհրան Պողոսյանի ուղեկցությամբ եղան ԴԱՀԿ ապահովող ծառայության  թանգարանում, որտեղ նրանց ներկայացվեց թանգարանի ստեղծման  և Ծառայության ամբողջ պատմությունը, ինչպես նաև՝ համագործակցությունը միջազգային գործընկեր կառույցների հետ: Զետեղված նյութերի մեջ հյուրերի համար հատկապես հետաքրքիր էին ավելի քան 100 տարվա վաղեմության կատարողական վարույթների առանձին օրինակները։ Պատվիրակության անդամները նաև գրառումներ կատարեցին թանգարանի հուշամատյանում։
   Այնուհետև Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը և Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի գլխավոր տնօրեն Եվա Լիեդստրոմ Ադլերը՝ ի նշան բարեկամության, անվանական եղևնիներ տնկեցին Ծառայության Բարեկամության պուրակում։
   Պատվիրակության ներկայացուցիչները եղան նաև կատարողական վարույթներով երեխաների տեսակցության կազմակերպման համար նախատեսված «Հեքիաթային տնակում», տեղում ծանոթացան ստեղծված պայմաններին:
   Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի գլխավոր տնօրեն Եվա Լիեդստրոմ Ադլերն իր հիացմունքն արտահայտեց "Հեքիաթային տնակի" վերաբերյալ՝ նշելով, որ ստեղծված է հետաքրքիր և հարմարավետ միջավայր ոչ միայն երեխաների, այլև ծնողների համար, որը կնպաստի երեխա-ծնող բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը։ Նա նաև իր հետ նվերներ էր բերել "Հեքիաթային տնակի" այցելուների համար։

 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio