Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-09-22 18:31 Անկախության տոնի կապակցությամբ պարգևատրվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մի շարք աշխատակիցներ

2020-09-21 12:31 Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

2020-09-18 19:11 Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
Էստոնիայի պատվիրակները շնորհակալական նամակ են ուղարկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին՝ համաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար  2014-10-23 13:35

   ՀՀ հարկադիր կատարման ծառայության կողմից հոկտեմբերի 13-14-ին Ծաղկաձորում կազմակերպված "Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները" խորագրով 2-րդ միջազգային  գիտագործնական  համաժողովին, ի թիվս մոտ երկու տասնյակ երկրների պատվիրակությունների  մասնակցում էին նաև Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի նախագահ     Անդրես Հերմետը, Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի պատվո դատարանի նախագահ Ուրմաս Տարնոն:
   Պատվիրակները վերադառնալով իրենց երկիր, շնորհակալական նամակ են ուղարկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին, որում, մասնավորապես, ասված է. 
 

"Հարգելի պարոն Պողոսյան,

Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ՝ հոկտեմբերի 13-14-ը Ծաղկաձորում /Հայաստանում/ կայացած «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով երկրորդ միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու հրավերի համար: Շնորհակալություն ենք հայտնում Էստոնիայի պատվիրակությանը հյուրընկալելու և Ձեր ղեկավարած կառույցը ներկայացնելու համար:
Էստոնական պատվիրակության համար պատիվ էր մասնակցելու նման բարձր մակարդակի համաժողովին: Շնորհակալ ենք նաև պատշաճ կազմակերպված միջոցառման և ջերմ ընդունելության համար: Մենք իսկապես վայելեցինք մեր այցը Հայաստան:

Լավագույն մաղթանքներով՝

Անդրես Հերմետ                                                             Ուրմաս Տարնո
Էստոնիայի դատական կատարողների        
Էստոնիայի դատական կատարողների
և սնանկության կառավարիչների                 և սնանկության կառավարիչների
պալատի նախագահ                                      պալատի պատվո դատարանի նախագահ


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio