Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-10-23 10:28 Ժամանակավորապես դադարեցվում է գրասենյակի աշխատանքը

2020-10-22 10:45 Տեղեկատվություն ընտրված ՏՏ փորձագետի վերաբերյալ

2020-10-22 10:45 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ անշարժ գույքի գնահատման ծառայություններ մատուցելու մրցույթի կազմակերպման վերաբերյալ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ և այլ փաստաթղթեր
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
Հարձակում ԴԱՀԿ ծառայության աշխատակցի վրա  2009-01-22 05:27

Հարձակում ԴԱՀԿ ծառայության աշխատակցի վրա

Հունվարի 21-ին վաղ առավոտյան, ծառայության ուղեւորվելիս, հարձակման է ենթարկվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Հայկ Բաբաջանյանը:

Անհայտ անձը կտրող-ծակող առարկայով 4 անգամ հարվածել է նրան` պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հայկ Բաբաջանյանը ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան, որտեղ վիրահատվել է: Դեպքի առիթով Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ «Քրեական օրենսգրքի» 316 հոդվածի 2 մասի հատկանիշներով, այն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը, կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: 

Նշենք, որ ծառայությունում Հայկ Բաբաջանյանը վարում է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին վերաբերվող կատարողական վարույթները: ԴԱՀԿ ծառայությունը չի բացառում, որ դեպքը կարող է անմիջական կապ ունենալ հարկադիր կատարողի ծառայողական պարտականությունների կատարման հետ: Ըստ այդմ, ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը եւս մեկ անգամ շեշտում է, որ շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները, ցուցաբերելով սկզբունքային մոտեցում բոլոր տնտեսվարող սուբյեկների նկատմամբ, չտարբերակելով կատարողական վարույթները ըստ իրենց գումարային ծավալների կամ մասնակիցների ով լինելու:

ԴԱՀԿԱԾ մամլո քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio