Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-10-23 10:28 Ժամանակավորապես դադարեցվում է գրասենյակի աշխատանքը

2020-10-22 10:45 Տեղեկատվություն ընտրված ՏՏ փորձագետի վերաբերյալ

2020-10-22 10:45 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ անշարժ գույքի գնահատման ծառայություններ մատուցելու մրցույթի կազմակերպման վերաբերյալ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ և այլ փաստաթղթեր
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
ԴԱՀԿ ծառայությունը արձագանքել է ՀՔԾ-ում հարուցված քրեական գործին  2013-11-20 11:14

   ՀՀ ԱՆ ԴԱՀԿ մամլո ծառայությունը, անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայության 15.11.2013 թվականի "Ըստ քաղաքացու հաղորդման` հարկադիր կատարողը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս" վերնագրով տեղեկատվությանը, հայտնում է.
   Թիվ ԿԴ3/0360/02/10 քաղաքացիական գործով կայացրած դատարանի վճիռը ի կատար ածելու պարտականությունը կատարելիս ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարողը պարտապան Է.Մ.-ին պատշաճ կերպով ծանուցել է իրեն և իր ընտանիքի անդամներին համասեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին: Պարտապան Է.Մ.-ի ներկայությամբ կազմվել է արձանագրություն, որը նա հրաժարվել է ստորագրել՝ պատճառաբանելով անհամաձայնությունը դատարանի վճռին:
   Տեղեկատվության մեջ հիշատակված անշարժ գույքի գնահատված արժեքը համաձայն փորձագետի եզրակացության կազմել է ոչ թե 40 մլն դրամ, ինչպես ՀՔԾ-ին հայտնել է քաղաքացի Դ. Մ.-ն, այլ՝ 14 մլն 209 հազար դրամ:
   Տեղեկացնում ենք նաև, որ մյուս համասեփականատերերը նույնպես ծանուցված են եղել աճուրդի մասին և ստացել են գումարի իրենց մասնաբաժինները, քանի որ համաձայն դատարանի վճռի բռնագանձում է տարածվել միայն պարտապան Է. Մ.-ի բաժնեմասի վրա:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio