Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-10-23 10:28 Ժամանակավորապես դադարեցվում է գրասենյակի աշխատանքը

2020-10-22 10:45 Տեղեկատվություն ընտրված ՏՏ փորձագետի վերաբերյալ

2020-10-22 10:45 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ անշարժ գույքի գնահատման ծառայություններ մատուցելու մրցույթի կազմակերպման վերաբերյալ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ և այլ փաստաթղթեր
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
Համաշխարհային բանկը բարձր է գնահատում ԴԱՀԿ-ի հետ համագործակցությունը  2013-06-24 18:45

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պետական հատվածի կառավարման մասնագետ, "Դատաիրավական բարեփոխումներ" երկրորդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանին, Ծրագրի խմբի անդամներից՝ Գործառնությունների գծով ավագ մասնագետ Դեվիդ Բեռնշտեյնին, ՀԲ այլ ներկայացուցիչների:
   Հանդիպման ընթացքում քննարկվել են ավարտին մոտեցող "Դատաիրավական բարեփոխումներ" ծրագրի շրջանակում  համագործակցությանն առնչվող  հարցեր:
   Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գոհունակություն է հայտնել  ծրագրի շրջանակում իրականացված համատեղ աշխատանքի համար և նշել, որ Ծառայության զարգացման ճանապարհին մեծ է Համաշխարհային բանկի ներդրումը, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում փաստաթղթաշրջանառությունն  իրականացվում է  էլեկտրոնային եղանակով:
   "Ծրագիրը բավական արդյունավետ է, և կարող ենք արձանագրել, որ Ծառայությունը լուրջ հաջողությունների է հասել մի քանի ուղղություններով: Առաջին՝ տեղեկատվական  տեխնոլոգիաների  ներդրման արդյունքում առանց հաստիքների ավելացման կարողացել ենք առավել արդյունավետ կերպով դիմակայել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած կատարողական վարույթների ծավալներին: Երկրորդ՝ տարիների վաղեմություն ունեցող "երկարաձգված" վարույթների քանակը նույնպես կրճատվել է",- նշել է Միհրան Պողոսյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով   ՀԲ-ին՝ Ծառայությանը ցուցաբերած օժանդակության համար:
   Ըստ նրա՝ օրեցօր ի հայտ եկող խնդիրները պահանջում են  նոր լուծումներ, ուստի  Ծառայությունը փնտրում և կիրառում է նոր գործիքներ՝ աշխատանքն առավել օպերատիվ կազմակերպելու, հասարակությանն ավելորդ քաշքշուկներից զերծ պահելու համար:
   Միհրան Պողոսյանը վստահեցրել է, որ "էլեկտրոնային վարույթ" ծրագիրը Ծառայությունում  առաջիկայում ավարտուն տեսք կունենա, որի արդյունքում էլ պարզ կդառնան  հետագա քայլերը:
   Դավիթ Մելիքյանը բարձր է գնահատել ՀԲ-ի  և ԴԱՀԿ-ի  համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների  կիրառմամբ ծառայությունում իրականացված բարեփոխումները և ձեռք բերած տպավորիչ  արդյունքները:
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նշել է, որ Ծառայությունը որդեգրել է զարգացման ճկուն ռազամավարություն, այն է՝ ներդնելով միջազգային համանուն  կառույցների հաջողված փորձը, և թե՛  ժամանակի, թե օրվա հրամայականով լուծում տալ առաջացող խնդիրներին: Այդ համատեքստում Միհրան Պողոսյանը կարևորել է ՏՏ ոլորտում Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի միջև  վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:
   Դեվիդ Բեռնշտեյնը գոհունակություն է հայտնել Ծառայությունում «էլեկտրոնային վարույթ» համակարգի ներդրման և արդյունավետ կիրառման համար՝ հույս հայտնելով, որ Հայաստանի  ԴԱՀԿ  ծառայության փորձը ուսանելի ու պիտանի կլինի  այլ  երկրի համար:
   "Ինձ համար դժվար է նշել մի երկիր, որն այսպիսի հաջողությամբ նման համակարգ է կարողացել ներդնել: Հույս ունեմ, որ դուք ձեր փորձով կօգնեք մյուս երկրներին՝ նման համակարգ մշակելու և տեղադրելու հարցում",-ասել է Գործառնությունների գծով ավագ մասնագետը՝ հավելելով, որ Համաշխարհային բանկի գլխավոր խնդիրներից մեկը՝ դատական ակտերի արագ կատարումն ապահովելն է:
   Էլեկտրոնային հարցման ամբողջական ավտոմատ համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս կատարել էլեկտրոնային հարցում Պետական եկամուտների կոմիտեից, Անշարժ  գույքի կադաստրի կոմիտեից, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, առևտրային բանկերից, Սոցիալական ապահովության ծառայությունից, Անձնագրային և վիզաների վարչությունիվ և Կենտրոնական դեպոզիտարիա:

 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio