Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ   
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ...   
  
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի ուղերձը՝ Առաջին Հանրապետության տոնի առթիվ 2015-05-28 11:37
   Սիրելի հայրենակիցներ,    Շնորհավորում եմ բոլորիս Առաջին Հանրապետության տոնի առթիվ:   Հերոսական իրադարձություններով հարուստ այս շրջանը հայոց պատմության փառահեղ էջերից ... Տե'ս ավելին

Միհրան Պողոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզում 2015-05-26 18:26
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր  աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ` ծանոթանալու Հարկադիր ... Տե'ս ավելին
ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն
ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա դատական ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքները, պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Մեդիադարան
Արձագանքներ
Հետախուզվում են
Հայտարարություն
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հղումներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին  2013-05-15 19:30

   Մայիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարում ապահովող ծառայության աշխատակիցներին և այլ երկրների համանուն ծառայությունների ներկայացուցիչներին` գլխավորությամբ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի:
   Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր շնորհավորանքն ու բարեմաղթանքներն ուղղեց Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին` ծառայության հաստատման 15-ամյակի կապակցությամբ: Նորին Սրբությունը ողջունեց նաև տոնական միջոցառումների առիթով Հայաստան ժամանած այլ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներին` գոհունակություն հայտնելով երկրների հարկադիր կատարման կառույցների միջև ձևավորված համագործակցության համար: Նորին Սրբությունը կարևորեց ծառայության առաքելությունը` երկրում օրինականության հաստատման գործում:
   Ամենայն Հայոց Կաթողիկոսը զրույցի մեջ անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու պատմական առաքելությանը ժողովրդի կյանքում, հասարակության մեջ քրիստոնեական արժեքների առավել ամրապնդման անհրաժեշտությանը:
   Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078 Հալաբյան փ. 41ա | Հեռ.(+374) 060 570-500 Copyright 2010 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ Արդարադատության Նախարարություն | Հարկադիր Կատարման Ծառայություն | Designed & Developed by WebCenter design studio