Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-05-26 17:18 Հայտարարություն տրանսպորտային միջոցների քարշակման ծառայություններ մատուցելու մրցույթի հայտարարելու մասին

2020-05-26 17:17 Հայտարարություն Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթի վերաբերյալ

2020-05-20 11:14 Հայտարարություն՝ անշարժ գույքի վարձակալության մրցույթ հայտարարելու մասին
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ-ում անցկացվեց երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում  2012-05-31 10:03

   Երեխաների պաշտպանության միջազգային օրվան  ընդառաջ այսօր  ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում կազմակերպվեց արդեն ավանդույթի վերածվող  միջոցառում, որին մասնակցեցին  5-10 տարեկան այն երեխաները, որոնց ալիմենտի բռնագանձման և  ծնողների հետ տեսակցությունների կազմակերպաման  հարցերով  զբաղվում է հարկադիր կատարման ծառայությունը։
   Զվարթ շոու-ծրագրի ընթացքում թվով 70 երեխաներին ուրախացրին հեքիաթների հերոսները,  ծառայության կողմից նրանց հանձնվեցին նվերներ, կազմակերպվեց հյուրասիրություն։
   ՀՀ գխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանը, շնորհավորելով երեխաներին տոնի առթիվ, նշեց, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի երջանիկ լինելու,  դա ընտանիքի, հասարակության և պետության պարտականությունն է: "Մենք բոլորս պարտավոր ենք պաշտպանել երեխաների  շահերն ու իրավունքները, ուշադիր լինել նրանց նկատմամբ, որպեսզի նրանք իրենց լքված չզգան: Աշխարհի բոլոր մանուկներին ցանկանում եմ երջանկություն, խաղաղ ապագա",- ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը:
   Այնուհետև լրագրողների հետ  տեղի ունեցած ճեպազրույցում   Ռոբերտ Ղազարյանը նշեց, որ  հատկապես այս  երեխաները պետական հոգածության և  առավել մեծ ուշադրության  կարիք ունեն։ Ծառայության աջակցությամբ է, որ  նրանք հնարավորություն են  ունենում սահմանված կարգով  ծնողների հետ հանդիպելու։  Նրա խոսքով՝ միջոցառումը նպատակաուղղվել է բարելավելու այն բարոյահոգեբանական վիճակը, որ ձևավորվում է հարկադիր կատարման ծառայությունում գտնվելիս:
   Նշենք, որ ալիմենտներին վերաբերող գործառույթներից են բռնագանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին: Ներկայում ընթացքի մեջ է 1362 կատարողական վարույթ, որից 854-ը՝ մարզերից, աշխատանք է տարվում մոտ  2500 երեխայի հետ, որից 1500-ը մարզերից են։  
   Հիշեցնենք, որ 2 տարի առաջ` հունիսի 1-ին ծառայությունում ստեղծվեց "Երեխաների տեսակցությունների կազմակերպման սենյակ", որի նպատակը` ծնողների հետ նրանց անկաշկանդ հանդիպումների կազմակերպումն է։


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio