Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-10-23 10:28 Ժամանակավորապես դադարեցվում է գրասենյակի աշխատանքը

2020-10-22 10:45 Տեղեկատվություն ընտրված ՏՏ փորձագետի վերաբերյալ

2020-10-22 10:45 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ անշարժ գույքի գնահատման ծառայություններ մատուցելու մրցույթի կազմակերպման վերաբերյալ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ և այլ փաստաթղթեր
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է ԴԱՀԿ-ի աշխատակազմին համակարգի գործունեության 14-ամյակի առթիվ  2012-05-05 17:11

   Մայիսի 5-ին լրանում է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կազմավորման 14-րդ տարեդարձը:  Տոնի առթիվ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը  պարգևատրել է ծառայության մի շարք հարկադիր կատարողների: Մասնավորապես, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար 4 աշխատակից արժանացել է "ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պատվավոր աշխատող" կրծքանշանի, 11 հարկադիր կատարող ստացել  է շնորհակալագիր,  մի շարք ծառայողներ պարգևատրվել են hուշանվերներով:
   Շնորհավորելով  ծառայության աշխատակազմին` Միհրան Պողոսյանը նշել է, որ պետության համար կարևոր նշանակություն ունեցող գերատեսչության աշխատակիցներն այսուհետ պետք է լինեն էլ ավելի կազմակերպված ու պատասխանատու իրենց  ծառայողական պարտականություններն իրականացնելիս, քանի որ գործ ունեն հասարակության լայն շերտերի հետ: "Դուք իրականացնում եք իրավական համակարգի ամրապնդման, օրինականության պահպանման, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության չափազանց կարևոր ու պատասխանատու առաքելություն", - նշել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը: Իր խոսքում նա նաև կարևորել է համակարգում կին հարկադիր կատարողների դերը, ովքեր, ինչպես փորձն է ցույց տալիս, ավելի զգոն են վերաբերվում իրենց վերապահված գործառույթների իրականացմանը: Միհրան Պողոսյանը ծառայության աշխատակազմին մաղթել է քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ ծառայության ընթացքում:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio