Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-09-18 19:11 Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

2020-09-17 11:10 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում փորձագետ ներգրավելու համար

2020-09-14 11:05 Տեղեկատվություն ընտրված փորձագետի վերաբերյալ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
Բացվում են ՀՀ և ԼՂՀ ԴԱՀԿ ծառայությունների համագործակցության նոր հեռանկարներ  2012-02-14 16:42

    Այսօր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև ստորագրվեց 2012-2013 թթ. Համագործակցության միջոցառումների ծրագիր: Այն կազմվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության և ԼՂՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջև 2010 թ. մարտի 26-ին Ստեփանակերտում ստորագրված Փոխըմբռնման համաձայնագրի հիման վրա:
    Փաստաթուղթն ստորագրեցին Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Սամվել Շահրամանյանը:
    Ողջունելով հյուրերին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ուրախությամբ փաստեց, որ Արցախի ԴԱՀԿ-ն նունպես որոշել է անցնել  էլեկտրոնային  աճուրդների իրականացմանը։ Նրա խոսքով՝ գործընկեր երկրների ԴԱՀԿ կառույցների մեջ Հայաստանը, եթե ոչ առաջին, ապա երկրորդ երկիրն է, որտեղ կիրառվում է էլեկտրոնային աճուրդի համակարգը:
    "Դա խոսում է այն մասին, որ ծառայությունը բավական առաջ է գնացել: Այն կարող է նպաստել հասարակության հետ շփվելուն և հարկադիր կատարողի անմիջական գործոնը նվազեցնելուն, որը բերում է կոռուպցիոն ռիսկերի պակասեցմանը: Արցախում այդ համակարգի ներդրման դժվարությունը պայմանավորված է ինտերնետային ծածկույթի ոչ բավարար չափով, որը լուծելի է", - ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը՝ հույս հայտնելով, որ համագործակցությունն արդյունավետ կլինի:
    Իր հերթին Սամվել Շահրամանյանը կարևորեց ստորագրված փաստաթուղթը և ընդգծեց, որ այն նախատեսում է 2012-13 թթ. ծրագիրը, որի հիմքում դրված է էլեկտրոնային աճուրդի ծրագիրը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ ԴԱՀԿ ծառայությանը՝ Արցախի ծառայությունը միջազգային ասպարեզում ճանաչելի դարձնելու համար:
    Այնուհետև կողմերը փոխանակվել են հուշանվերներով:
    Միջոցառումների ծրագրով նախատեսվում է ԼՂՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչների կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում կիրառվող հարկադիր էլեկտրոնային աճուրդների անցկացման կարգի և փորձի ուսումնասիրություն, ԼՂՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պատասխանատու մասնագետների ուսուցանում, "Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին", "Դատական ակտերի հարկա­դիր կատարման մասին" ՀՀ և ԼՂՀ օրենքների ու հարակից իրավական ակտերի ուսումնասիրում և իրավունքի ունիֆիկացման նպատակով համեմատականների անցկացում, ՀՀ և ԼՂՀ՝ կատարողական վարույթը կարգավորող օրենսդրության ունիֆիկացմանն ուղղված նախագծերի մշակում, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունների աշխատակիցների միջև փորձի փոխանակում տեխնիկական, մեթոդական, իրավական, ֆինանսատնտեսական և այլ ոլորտներում:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio