Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ   
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ...   
  
ՀՀ նախագահի հրամանագրով Միհրան Պողոսյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում  2012-02-22 11:32
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 2012 թվականի փետրվարի 20-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող Միհրան ... Տե'ս ավելին

Բացվում են ՀՀ և ԼՂՀ ԴԱՀԿ ծառայությունների համագործակցության նոր հեռանկարներ 2012-02-14 16:42
    Այսօր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության ... Տե'ս ավելին
ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն
ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա դատական ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքները, պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Մեդիադարան
Արձագանքներ
Հետախուզվում են
Հայտարարություն
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հղումներ
Միհրան Պողոսյանը ամփոփել է ԴԱՀԿ ծառայության 2011թ. գործունեության արդյունքները  2012-01-18 16:57

   Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների մասնակցությամբ, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել ու ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության գործունեության 2011 թվականի գործունեության արդյունքները,   ըստ օրակարգի ներկայացվել հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։
   2011թ. բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 14 մլրդ  դրամի սահմանագիծը,  հարուցվել է 91.604 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա  83.310-ի դիմաց, աճը կազմել է 110%։
   Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 14.282.842.296  դրամ, նախորդ տարվա  համեմատ բռնագանձված և վերականգնված 11.262.915.863 դրամ գումարի դիմաց։ Աճը կազմել է 127 տոկոս,  այդ թվում՝ պետական բյուջեի օգտին 2.388.154.593 դրամ, նախորդ տարվա 1.727.849.463 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 138%, իրավաբանական անձանց օգտին՝ 7.803.317.338 դրամ, նախորդ տարվա 6.194.112.111 դրամ գումարի դիմաց, աճը՝ 126 %, ֆիզիկական անձանց օգտին՝  1.582.672.582 դրամ, նախորդ տարվա 1.388.066.934 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է  114%: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 19.016, նախորդ տարվա 19.510 վարույթների փոխարեն: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը հաշվետու  տարում կազմել է 104.108, նախորդի՝  68.258 փոխարեն, աճը կազմել է 153 %։
   Խորհրդակցությունն ըդմիջվել է ԴԱՀԿ ծառայության 2011թ. գործունեության վերաբերալ ՀՀ գլխավար հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի մամուլի ամփոփոիչ ասուլիսով:

Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078 Հալաբյան փ. 41ա | Հեռ.(+374) 060 570-500 Copyright 2010 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ Արդարադատության Նախարարություն | Հարկադիր Կատարման Ծառայություն | Designed & Developed by WebCenter design studio