Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-10-23 10:28 Ժամանակավորապես դադարեցվում է գրասենյակի աշխատանքը

2020-10-22 10:45 Տեղեկատվություն ընտրված ՏՏ փորձագետի վերաբերյալ

2020-10-22 10:45 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ անշարժ գույքի գնահատման ծառայություններ մատուցելու մրցույթի կազմակերպման վերաբերյալ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ և այլ փաստաթղթեր
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
Համագործակցության նոր հեռանկարներ  2011-10-14 04:32

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Դատական կատարողների և սնանկության կառավարիչների էստոնական պալատի կանցլեր Սուլև Լյաենեին ու Դատական կատարողների և սնանկության կառավարիչների էստոնական պալատի փոխնախագահ Մատի Կադակին:
   Զրուցակիցները քննարկել են երկու երկրների ԴԱՀԿ ծառայությունների միջև փոխգործակցության զարգացման հարցեր, մասնավորապես, համապատասխան  օրենսդրական դաշտի ուսումնասիրման,    տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, պարտապանի  գույքի հետախուզման, իրացման մեխանիզմների վերաբերյալ:
   Միհրան Պողոսյանն ընդգծեց,  որ ՀՀ ԴԱՀԿ ծառայությունը հետաքրքրված է էլեկտրոնային կառավարման նոր մոդելի ներդրմամբ էստոնական առաջադեմ փորձով, որը նույնպես արժանի է ուսումնասիրման։
   Իր հերթին Սուլև Լյաենեն ուշագրավ համարեց հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով պարտապանի գույքի իրացման  հայաստանյան փորձը և ցանկություն հայտնեց հանգամանալից տեղեկատվություն ստանալ վերջինիս կազմակերպման վերբարյալ:
   Դատական կատարողների և սնանկության կառավարիչների էստոնական պալատի կանցլերը շնորհակալություն հայտնեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին ջերմ ընդունելության համար և  այդ համատեքստում կարևորեց միջազգային գիտագործնական համաժողովի  անցկացումը Հայաստանում:
   Առաջիկայում  նախատեսվում է  Հայաստանի և էստոնիայի ԴԱՀԿ ծառայությունների միջև  Փոխըմբռնման հուշագրի ստորագրում:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio