Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-02-20 16:43 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը համալրվել է նոր կադրերով

2020-02-10 15:45 Դավիթ Բեգինյանն ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2020-01-20 17:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի գործունեության արդյունքները
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ-ում ներկայացվել են կիսամյակային արդյունքները  2011-07-13 11:04

   Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների մասնակցությամբ, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել ու ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության գործունեության 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքները,   ըստ օրակարգի ներկայացվել հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։
   Նշվել է, որ բարեփոխումների արդյունքում զգալիորեն բարելավվել են ծառայությունում իրականացվող աշխատանքների որակն ու արդյունավետությունը, մասնավորապես՝ 2011 թվականի առաջին կիսամյակային կտրվածքով բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է  6.8 մլրդ. դրամի սահմանագիծը։
   Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում  հարուցվել է 42.761 կատարողական վարույթ՝ 2010 թվականի  նույն ժամանակահատվածի 37.828-ի դիմաց, աճը կազմել է 113%։
   Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 6.848.426.092 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում բռնագանձված և վերականգնված 5.530.391.967 դրամ գումարի դիմաց։ Աճը կազմել է 123 տոկոս,  այդ թվում՝ պետական բյուջեի օգտին 1.098.112.313 դրամ, նախորդ տարվա 649.366.178 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 169%, իրավաբանական անձանց օգտին՝ 4.166.769.491 դրամ, նախորդ տարվա 3.054.872.519 դրամ գումարի դիմաց, աճը՝ 136 %, ֆիզիկական անձանց օգտին՝  867.064.361 դրամ, նախորդ տարվա 754.761.263 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է  115%, հայցի ապահովումներով վերականգնվել է 716.479.927 դրամ, նախորդ տարվա 1.071.392.007 դրամ գումարի փոխարեն: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 14.090 վարույթների: Ավարտված և կարճված կատարողական վարույթների աճը կազմել է 156 %։
   Ամփոփելով խորհրդակցությունը՝ Միհրան Պողոսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրացված  հարցերի լուծման առնչությամբ:

 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio