ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
Հարգելի քաղաքացիներ,
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մեծացել է կատարողական թերթերի և անբողոքարկելի վարչական ակտերի հոսքը, հետևաբար՝ ավելացել է իրենց վարույթների վերաբերյալ թեժ գծի
060-570-435, 060-570-500, 060-570-448, հեռախոսահամարներով տեղեկատվություն ստանալու համար դիմող քաղաքացիների թիվը։ Հեռախոսային օպերատորական ծառայությունը բազմաթիվ զանգերի պատճառով եղել է անհասանելի շատերի համար: Առաջացել են զանգերի ընդունման, մշակման և վերահասցեագրման հետ կապված խնդիրներ։
Այժմ աշխատանքներ են տարվում տեխնիկական վերազինման և նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ։
Հայցում ենք ձեր ներողամտությունը և հայտնում, որ խնդիրը հնարավորինս արագ կլուծվի, և թեժ գիծը կշարունակի գործել բնականոն։ |